«Հրապարակ». Տասնյակ միլիոնների պարգեւավճար են ստանում, մի կայքը նորմալ չեն պահում

«Հրապարակ». Տասնյակ միլիոնների պարգեւավճար են ստանում, մի կայքը նորմալ չեն պահում

Fri, 20 Mar 2026 12:45:57 +0400


Պետական իշխանության մարմինները եւ համայնքապետարանները պետք է գործեն թափանցիկ, հաշվետվողական, որպեսզի քաղաքացիներն իրազեկված լինեն իրենց կյանքին վերաբերող որոշումներին։ Այդ թափանցիկության, հաշվետվողականության, քաղաքացիների հետ իշխանության հետադարձ կապի ապահովման գործիքներ են պետական իշխանության մարմինների եւ համայնքապետարանների ինտերնետային կայքերը, որոնց ստեղծման, պահպանման, շահագործման համար աշխատողներ են ներգրավված, ֆինանսական միջոցներ են ծախսվում։

Խնդիրը դիտարկեմ կոնկրետ օրինակներով։ Վերջին օրերին լրիվ դատարկվել է Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքի համայնքապետարանի աշխատակազմի էջը։ Նախկինում այդ էջում ներկայացված էին համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարից մինչեւ համայնքապետարանի հավաքարարներ, նրանց կոնտակտային տվյալները, լուսանկարները եւ այլն։ Ի՞նչն է պատճառը, որ համայնքապետարանի աշխատակազմի անդամների վերաբերյալ տվյալներն անհասանելի են դարձել։ Նախկինում հայտնել եմ, որ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սարգսյանի դեմ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ է հարուցվել, նա կալանավորվել է, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Կարող եմ ենթադրել, որ Արսեն Սարգսյանի վերաբերյալ տվյալները, նրա լուսանկարը Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեխնիկապես չեն կարողացել հեռացնել, ուստի համայնքապետարանի ողջ աշխատակազմի տվյալներն են հեռացրել։

Նման մի խնդիր, սակայն հակառակ բնույթի, առկա է նաեւ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին որոշում է կայացրել՝ Յուրա Բազինյանին ազատել Տավուշի մարզպետի օգնականի պաշտոնից։ Մարզպետի որոշումից անցել է ավելի քան 2 շաբաթ, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում որպես մարզպետի օգնական նշված է Յուրա Բազինյանը, ներկայացված են նրա լուսանկարը, կենսագրությունը, կոնտակտային տվյալները։

Ըստ երեւույթին, մարզպետի աշխատակազմում չեն կարողանում տեխնիկապես լուծել Յուրա Բազինյանի տվյալները մարզպետարանի կայքից հեռացնելու հարցը։ Մարզպետարանի կայքից տեղեկանում եմ, որ մարզպետ Ղալումյանը մարտի 6-ին որոշումներ է ընդունել՝ Լալա Ղուկասյանին Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու, Սեդա Ասիրյանին այդ դպրոցի տնօրեն նշանակելու մասին։ Սակայն մարզպետարանի ինտերնետային կայքի «Կրթական կազմակերպություններ» բաժնում Լալա Ղուկասյանը դեռ նշված է որպես Հովքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նման խախտումներ կան նաեւ Տավուշի մարզպետի՝ ավելի վաղ կայացրած որոշումների առնչությամբ։ Ըստ մարզպետարանի ինտերնետային կայքի՝ 2025թ․ սեպտեմբերի 10-ին մարզպետ Ղալումյանը որոշումներ է ընդունել Անուշ Օհանյանին Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու, Սերյոժա Միքայելյանին՝ այդ դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելու մասին։ Սակայն մարզպետարանի կայքի «Կրթական կազմակերպություններ» բաժնում ներկայում որպես Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի ԺՊ է նշված Անուշ Օհանյանը։ Նրան այդ պաշտոնից ազատելու մասին մարզպետի որոշումից անցել է ավելի քան կես տարի, ինչո՞ւ 6 ամսում կայքի վերոհիշյալ բաժնում փոփոխություն չի արվել։ Մարզպետարանի կայքում սխալները բազմաթիվ են։ Տավուշի մարզպետի աշխատակազմն այժմ ունի 66 աշխատող, ռեսուրսներն առավել քան բավարար են՝ մարզպետարանի կայքը նորմալ աշխատեցնելու համար։

Հավելենք նաեւ, որ 2025-ին Տավուշի մարզպետի աշխատակազմը պետբյուջեից ստացել է ավելի քան 65 միլիոն դրամ, 2026թ․ մարտի 6-ի դրությամբ՝ 15 միլիոն 210 հազար 500 դրամ պարգեւավճար։ Ինչո՞ւ են այսքան պարգեւավճար ստանում, եթե իրենց գործը չեն անում, գոնե մարզպետարանի ինտերնետային կայքը չեն թարմացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

6 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

6 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

6 ժամ ago

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400 Վաղը…

6 ժամ ago

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

7 ժամ ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

7 ժամ ago