Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ

Fri, 27 Feb 2026 22:45:00 +0400


Այսօր լուսաբացին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից, և ամուսնալուծվում է Նիկոլ Փաշինյանից: Հակոբյանը նշել է, որ պետությանն է թողնում իր թանկարժեք զգեստներն ու իրերը, հավելել, որ պատրաստվում է վարձով տանը բնակվել: Հակոբյանը նաև խոսել է այն մասին, որ իրեն թեպետ աշխատանք շատ է հարկավոր այս փուլում, սակայն ով գիտի, այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ «Իմ քայլը» հիմնադրամում ղեկավար պաշտոն զբաղեցնելը հարցականի տակ է դրված: Այսօր առավոտից ամենուր բոլորը խոսում են վարչապետի և տիկնոջ բաժանության մասին` տաքսու մեջ, երթուղայինում, խանութներում, թերթի կրպակներում և այլն: Իսկ համացանցում օգտատերերը պարզապես ծաղրում են արդեն նախկին ամուսիններին: Մենք առանձնացրել ենք մի քանի զավեշտալի գրառում` իշխանական ամուսնալուծված զույգի մասին:

Աղասի Միքայելյան. «Իմանանք, աներձագի նախկինը չի լինում»:

Տաթևիկ Վիրաբյան. «Ախուրյանցի Անո, սա քո շանսն է։ Կանաչ լույս է գազ տուր ազիզ»:

Տաթևիկ Վիրաբյան. «Մենակ ընդդիմադիր չդառնաս, ի սեր Աստծո»:

Արա Ղազարյան. «Նիկոլն ու Աննան ամուսնալուծվել են: Բռավո սցենարիստներին…
Հանճարեղ սցենար են մշակել հերթական անգամ մարդկանց էշացնելու համար:
Սպասեք, շուտով հրապարակ կմտնի նոր ըննդիմադիր լիդեր, որի անունն է Աննա Հակոբյան:
Նա կդառնա հզոր ընդդիմություն, կձևավորի նոր քաղաքական ուժ, կմասնակցի ընտրություններին և իհարկե կփոշիացնի լիքը ձայներ: Պասերով ընտիր խաղում են:
Հանճարեղ է:
Բռավո»:

Անժելա Էլիբեգովա. «Նիկոլ, անկախ հանգամանքների փոփոխությունից, մենք շարունակում ենք դեմ լինել քո առաջարկին՝ ցույց տալ սեռական օրգանդ։
Նա վսյակիյ, էլի»։

Զարուհի Մուրադյան. «Մի հատ Դանիելին խնդրենք մոնիտորիգ անի, թե տարբեր սայտերում քանի հոգի է հռհռում Աննայի լուրի տակ»:

Անուշ Սեդրակյան. «Տո՞ւսկն է ապրելու առանձնատանը»:

Կարպիս Փաշոյան. «Տեսեք, թե ինչ եղավ Ռուսաստանի հետ Պուտինի բաժանվելուց հետո և պատկերացրեք, թե ինչ կարող է սպասել մեզ»:

Հար Հարությունյան. «Reality show -ն սկսվեց:

Արեն Ապիկյան. «Սրանք մի ամբողջ «հեղափոխություն» են բեմականացրել: «Ամուսնալուծությունը» ի՞նչ է, որ չանեն: Դա միշտ հիշեք, ու չուտեք էս կուտը»:

Սյուզի Բադոյան. «Ջուջուլասերների քվեն կփրկի կյանքեր.. ուստի բոլոր մեյմունությունները խղճահարություն առաջացնելու, քվեներ մուրալու համար են, հարիֆ չլինեք։ Տակը մնաց մեր խայտառակվելը ամենամյա ռեժիմով էս ցիրկի փթիրներից երբ ենք ազատվելու մեղա Աստծո»:

Արամ Մանուկյան. «Բերեք ալիևի աղջկան ուզենք Նիկոլիս համար, իրար շատ համապատասխան զույգ կլնեն»:

Ստեփան Դանիելյան. «Հետաքրքիր է տեսնել, թե ՔՊ-ականների մեջ քաղաքական հոտառություն և իրականությունն ընկալող քանի մարդ կգտնվի։
Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն։
Գոնե մեկն արդեն գտնվել է, ով զգում է պատմության շնչառությունն ու` մաքրում հետքերը»:

Տիգրան Քոչարյան. «Թողնես, սաղ օրը Լուկաշենկո ու Պուտին կքրֆի, բայց հետո գնում է, իրանց արածները կրկնի»:

Նաիրա Վանյան․ Կրկեսային նոր եթերաշրջան է բացվել…
Գարնանային սրացումներ…»:

Էդիկ Անդրեասյան. «ՔՊ-ում առավոտից գժված են…
Հատկապես չպսակվածները»:

Կարեն Քերիմյան. «Առավոտից երեք անգամ լացել եմ (անձրևի կաթիլները արցունքներիս ապացույց)։ Էս անգամ ամոթանք պիտի տամ Նիկոլին։
Այ տղա, 8 տարի վարչապետ ես, աշխատավարձ ես ստանում, ինչի՞ կնկադ մի երկու ձեռք շոր չես առել, տո այ աննամուս, մենակ բողազդ ես լցրել։
Բայց արդարության համար պետք է ասեմ՝ անհասկանալի զույգը հասկացել է, որ երկուսին իրար հետ ավելի շատ են ատում, դրա համար բաժանություն են բեմադրում (նախընտրական շրջանը համեմելու համար)։
Երկու քվե ավել ստանալու համար կարող են հայտարարել, որ Մարիամից էլ են հրաժարվում։ Գժի ընտանիք»:

Ռուբեն Մխիթարյան. «Էլ չբողոքեք հայկական սերիալներից»:

Արամ Գևորգյան. «Աննա, մեկ է, քեզ ոչ մի բան չի փրկելու։ Եթե անգամ հայտարարես, որ Նիկոլը քեզ էլ էր կոմպրոմատով պահում կողքը, սկսես պատմել Նիկոլի արած-չարածների, ծրագրած ու իրականացրած դավաճանությունների մասին, մեկ է, քո արածների ու գործած մեղքերի համար քեզ փրկություն չկա։ Հատկապես 2021 թվից հետո ոչ մի նիկոլականի ներում չի հասնում, առավել ևս՝ քեզ։
Բայց կարևորը ֆիքսեցինք, որ Նիկոլին դաժե քո պես սատանեն չի կարողանում հանդուրժել, էլ ուր մնաց արժանապատիվ ժողովուրդը հանդուրժի»։

Նաիրա Զոհրաբյան. «Առավոտյան իմ և ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիրավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք և մեզ չէ, որ դնում են էշի տեղ։ Ես, իհարկե, հասկանում եմ ձեր էմոցիաները, թե՝ ինչպե՞ս ու ինչքա՞ն կարելի է մարդկանց անասունի տեղ դնել, բայց մի վիրավորվեք, որովհետև այս շոուն, որը ես կանխատեսել էի դեռ կես տարի առաջ ու Անժելա Թովմասյանն ինձ այսօր դա հիշեցրեց, արված է ոչ թե մեզ անասունի տեղ դնելու ու հերթական անգամ վիրավորելու համար, այլ արված է «ախուրյանցի Անո» հավաքական սեգմենտի համար և լուծում է բացառապես ընտրական քվեի խնդիր։

«Ախուրյանցի Անո» հավաքական սեգմենտի մեջ լիքն են կանայք ու տղամարդիկ, ովքեր Նիկոլի միակ «այիբը» համարում են Աննային, ում հակառեյտինգը աննկարագրելի բարձր է և ուստի, այս շատ վատ բեմականացված ներկայացմամբ հեռավոր գյուղում թառած մի Անոյի լրջագույն պրոբլեմը լուծվեց՝ իր սրտի Նիկոլը այլևս ազատ է և ինքը շանս ունի հերթական մի դիսկոտեկում Նիկոլի հետ՝ «Ուր որ գնաս՝ հետդ կգամ» մուզիկայի տակ պարելու։ Երկրորդ թիրախային խնդիրը, որ այս վատ բեմականացված շոուն, իբր, միտված է լուծելու, դա Նիկոլի հանդեպ խղճահարություն առաջացնելն է, որովհետև Նիկոլը մի անգամ մի շատ ճիշտ բան ասաց՝ ինքը շատ լավ գիտի մեր ժողովրդին ու ինքը շատ լավ գիտի, որ «ախուրյանցի Անո» սեգմենտի մեջ լիքն են առանձնյակներ, ում մոտ այս զզվելի էժան շոուն Նիկոլի հանդեպ խղճահարություն է առաջացնելու, իսկ խղճահարությունից քվե մեկ քայլ է։

Հա, ժանրի կանոններին համաձայն, շուտով Աննայի դեմ քրեական գործ կհարուցվի, ինչը հենց ինքը «անձնազոհաբար» չբացառեց ու սա էլ կբավարարի «արդար ցարի» սպասող սեգմենտի լիբիդոն ու էլի կտրանսֆորմացվի մի քանի քվեի։

Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող ու ոստիկանները նրան բերման ենթարկեն, ասենք, Մաշտոցի քաղմաս։ Վստահ եմ, ռաբիս էս բեմականացմամբ դա էլ է նախատեսված։
Անկեղծ, որոշել էի բառ անգամ չգրել էսքան էժան ու նողկալի էս շոուի մասին, բայց երբ տեսա, որ բացմաթիվ իմ ընկերներ սա ընդունել են որպես անձնական վիրավորանք, թե՝ ո՞նց կարելի է մի ողջ ժողովրդի դնել անասունի տեղ, գրեցի, որ հասարակության ադեկվատ հատվածի համար պարզ լինի, որ էս զզվելի շոուն մեզ վիրավորելու միտում չունի, Նիկոլն ու իր կինը թքած ունեն մեզ վրա, իրենց թիրախը «ախուրյանցի Անո» սեգմենտն է, որոնցից մեկը արդեն լալահառաչ գրել էր՝ «վախխխ, էս ինչ եղավ, ես էլ ձեր հարսանիքին էի սպասում», իսկ սեգմենտի մեկ այլ «Անո» էլ փառք էր տվել Աստծուն, որ իր Նիկոլը «փրկվեց» Աննայից։ Էսքան բան։
Հ.Գ. Հայհոյանք ու վիրավորանք չգրել։ Պարզապես, խղճացեք էն մարդկանց, ում համար էս զզվելի շոուն նախատեսված է։ Դա մենք չենք։
Եվ, ևս մեկ հետևություն՝ այնքան վատ է էս իշխանության վիճակը, որ որոշել են մինչև հատակը իջնել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան Fri, 27 Feb 2026 15:30:59 +0400 Երգչուհի Անի Թովմասյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով