«Հրապարակ»․ Ընտանիքի քանդվելն ավելի ցավալի է, քան մարդու մահը

«Հրապարակ»․ Ընտանիքի քանդվելն ավելի ցավալի է, քան մարդու մահը

Sat, 28 Feb 2026 10:15:05 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարել է իրենց քաղաքացիական ամուսնալուծության մասին։ «Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետեւ այլ ամուսնություն չու­նենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում արձագանքեց կնոջը. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։ «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն եւ անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։ Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ եւ անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- Ֆեյսբուքում ապրող, ամուսնացող ու բաժանվող բազմազավակ ընտանիքի մայրն է հայտարարել։

Ինչո՞ւ է իշխանական ընտանիքն այդքան սիրում խոսել իր անձնական կյանքից, կենցաղից: Շատերն են բաժանվում, նորից ամուսնանում, հիասթափվում, վիճում, սիրահարվում, ճաշ պատրաստում, գիրք կարդում, բուհ ընդունվում, նվագել ու հեծանիվ վարել սովորում, ճամփորդում, բայց այդ ամենը հանրային քննարկման առարկա չեն դարձնում եւ զոհի կերպարով չեն փորձում խղճահարություն առաջացնել, քվե կորզել, սեր ու հարգանք պարտադրել: Ինչո՞ւ է իշխանական այս զույգն ամեն գնով փորձում ուշադրության կենտրոնում հայտնվել, եւ ինչո՞ւ չկարողացան գոնե հայ ավանդական ընտանիքի կերպարը պահպանել` որպես ազգային արժեք ու ավանդույթ:

Տեր Վրթանես քահանա Բաղալյանին հարցրինք` ինչպիսի՞ն պետք է լինի ավանդական ընտանիքի մոդելը եւ ինչի՞ց պետք է զերծ մնա: Քահանան ասաց. «Անկեղծ ասած, շատ ցավում եմ նրանց համար: Վատ է, երբ նման բաների մասին խոսում են, ծավալվում են, այն կարող է իրենցով հիացած զանգվածի համար առիթ դառնա՝ նույն բանը կրկնելու: Ցավում եմ, որ նման բան է եղել, ցանկացած ընտանիքի փլուզում ինձ համար ավելի ողբերգական է, քան որ ասում են` մարդ է մահացել: Ընտանիքը մեր երկրի հիմնական ու կարեւոր օղակն է, եւ դրա քանդումը ցավալի է: Պաշտոնյաների վարքագիծը, ինչպես որ հոգեւորականների վարքագիծը, պետք է տարբերվի շարքային քաղաքացիների վարքագծից: Ես՝ ինքս, ունեմ չորս երեխա, կին, իմ ընտանիքին, կնոջս հավատարիմ եմ, երջանիկ եմ իմ ընտանիքում եւ նույն բանը ցանկանում եմ բոլորին: Մենք պետք է շատերի համար լինենք օրինակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հութիները սրել են իրավիճակը․ Թել Ավիվն արձագանքել է սաուդցիների խնդրանքին

Հութիները սրել են իրավիճակը․ Թել Ավիվն արձագանքել է սաուդցիների խնդրանքին Tue, 15 Sep 2026 10:30:18…

14 րոպե ago

Հայաստանի արտաքին առևտուրը նոր ռիսկերի առաջ․ ի՞նչ սպասել

Հայաստանի արտաքին առևտուրը նոր ռիսկերի առաջ․ ի՞նչ սպասել Tue, 15 Sep 2026 10:23:43 +0400 Հայաստանի…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ փառատոներ էլ կան՝ մենակ «գաթայինը» չի

«Հրապարակ»․ Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ փառատոներ էլ կան՝ մենակ «գաթայինը» չի Tue, 15 Sep 2026…

29 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը Tue, 15 Sep 2026 10:08:12 +0400 Latest news…

36 րոպե ago

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ Tue, 15 Sep 2026 09:53:23…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ

«Հրապարակ»․ Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ Tue, 15 Sep 2026 09:45:40 +0400…

59 րոպե ago