«Հրապարակ»․ Ընտանիքի քանդվելն ավելի ցավալի է, քան մարդու մահը

«Հրապարակ»․ Ընտանիքի քանդվելն ավելի ցավալի է, քան մարդու մահը

Sat, 28 Feb 2026 10:15:05 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարել է իրենց քաղաքացիական ամուսնալուծության մասին։ «Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետեւ այլ ամուսնություն չու­նենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում արձագանքեց կնոջը. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։ «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն եւ անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։ Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ եւ անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- Ֆեյսբուքում ապրող, ամուսնացող ու բաժանվող բազմազավակ ընտանիքի մայրն է հայտարարել։

Ինչո՞ւ է իշխանական ընտանիքն այդքան սիրում խոսել իր անձնական կյանքից, կենցաղից: Շատերն են բաժանվում, նորից ամուսնանում, հիասթափվում, վիճում, սիրահարվում, ճաշ պատրաստում, գիրք կարդում, բուհ ընդունվում, նվագել ու հեծանիվ վարել սովորում, ճամփորդում, բայց այդ ամենը հանրային քննարկման առարկա չեն դարձնում եւ զոհի կերպարով չեն փորձում խղճահարություն առաջացնել, քվե կորզել, սեր ու հարգանք պարտադրել: Ինչո՞ւ է իշխանական այս զույգն ամեն գնով փորձում ուշադրության կենտրոնում հայտնվել, եւ ինչո՞ւ չկարողացան գոնե հայ ավանդական ընտանիքի կերպարը պահպանել` որպես ազգային արժեք ու ավանդույթ:

Տեր Վրթանես քահանա Բաղալյանին հարցրինք` ինչպիսի՞ն պետք է լինի ավանդական ընտանիքի մոդելը եւ ինչի՞ց պետք է զերծ մնա: Քահանան ասաց. «Անկեղծ ասած, շատ ցավում եմ նրանց համար: Վատ է, երբ նման բաների մասին խոսում են, ծավալվում են, այն կարող է իրենցով հիացած զանգվածի համար առիթ դառնա՝ նույն բանը կրկնելու: Ցավում եմ, որ նման բան է եղել, ցանկացած ընտանիքի փլուզում ինձ համար ավելի ողբերգական է, քան որ ասում են` մարդ է մահացել: Ընտանիքը մեր երկրի հիմնական ու կարեւոր օղակն է, եւ դրա քանդումը ցավալի է: Պաշտոնյաների վարքագիծը, ինչպես որ հոգեւորականների վարքագիծը, պետք է տարբերվի շարքային քաղաքացիների վարքագծից: Ես՝ ինքս, ունեմ չորս երեխա, կին, իմ ընտանիքին, կնոջս հավատարիմ եմ, երջանիկ եմ իմ ընտանիքում եւ նույն բանը ցանկանում եմ բոլորին: Մենք պետք է շատերի համար լինենք օրինակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը

Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը Sat, 28 Feb 2026 16:15:02 +0400 Եկեք…

20 րոպե ago

ՌԴ քաղաքացիներին կոչ են անում Իրանը լքել ՀՀ տարածքով

ՌԴ քաղաքացիներին կոչ են անում Իրանը լքել ՀՀ տարածքով Sat, 28 Feb 2026 16:10:03 +0400…

25 րոպե ago

ՔՊ-ն Արտաշատում է. ոստիկանները ամեն քար ու թփի, կամուրջի վրա են

ՔՊ-ն Արտաշատում է. ոստիկանները ամեն քար ու թփի, կամուրջի վրա են Sat, 28 Feb 2026…

28 րոպե ago

В России отреагировали на удары Израиля и США по Ирану

В России отреагировали на удары Израиля и США по Ирану Sat, 28 Feb 2026 16:00:54…

34 րոպե ago

#Ուղիղ․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագիրը

#Ուղիղ․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագիրը Sat, 28 Feb 2026 15:59:21 +0400 Latest news from…

36 րոպե ago

Նախագահի նստավայրն էլ ոչնչացրեցին, աշակերտուհիներ են զոհվել․ արյունոտ շաբաթ

Նախագահի նստավայրն էլ ոչնչացրեցին, աշակերտուհիներ են զոհվել․ արյունոտ շաբաթ Sat, 28 Feb 2026 15:49:16 +0400…

46 րոպե ago