Զելենսկին «հունից հանել» է Հունգարիայի և Սլովակիայի վարչապետներին
Sat, 28 Feb 2026 10:30:17 +0400

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «Դրուժբա» խողովակաշարի վիճակի մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Թույլ տվեք հստակեցնել. Զելենսկին ստում է։ Մենք գիտենք, որ չկան տեխնիկական պատճառներ, թե ինչու նավթը չի կարող Հունգարիա հոսել «Դրուժբա» խողովակաշարով։ Նրանք հրաժարվում են ստուգումներից և թաքցնում են ճշմարտությունը», – վրդովված նշել է Օրբանը։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Զելենսկին ստում է խողովակաշարով նավթ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ առաջարկվող այլընտրանքային երթուղին իբր առնչվում է ենթադրաբար վնասված հատվածին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր