«Հրապարակ»․ Ինչում են մեղադրում տիկին Ռուզաննային

«Հրապարակ»․ Ինչում են մեղադրում տիկին Ռուզաննային

Sat, 28 Feb 2026 10:45:17 +0400


ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը Ֆեյսբուքում բավականին ակտիվ է, շարունակում է լուսանկարներ հրապարակել։ Վերջիններից մեկն ավել է Փարիզի մի սրճարանում, սակայն այն թերեւս հին է, որովհետեւ Խաչատրյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, եւ նրա նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պարզ է, որ ֆոտոսեսիաների սիրահար տիկին Խաչատրյանն արխիվային լուսանկարներ է հրապարակում, երեւի որպեսզի ցույց տա` ոչ մի քրեական գործ չի կարող ընկճել ու տխրեցնել իրեն։

Իսկ ինչում է մեղադրվում Ռուզաննա Խաչատրյանը։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսեւորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաեւ՝ 2022 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։ Այս գործով մյուս մեղադրյալը Ռ. Խաչատրյանի քրոջ դուստրն է: Գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։

Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանը չմանրամասնեց գործի մասին, ասաց՝ անհիմն է, դրանում կհամոզվենք դատարանում․ «Վերջերս դուք չե՞ք նկատել, որ կան որոշ կատեգորիայի գործեր եւ որոշ կատեգորիայի մարդիկ, որոնց նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար պարտադիր չէ, որ ապացույցներ լինեն։ Գումարեք նաեւ Ռուզաննա Խաչատրյանին։ Սա վերջերս այնքան էլ հազվադեպ չի պատահում, կգաք դատարան, կտեսնեք, թե ինչից է բաղկացած այս գործը»։ Իսկ Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ մեղադրանքը քաղաքական էլեմենտնե՞ր է պարունակում։ «Համոզված է, ես էլ կարծում եմ՝ իր համոզմունքը բավականին հիմնավոր է»։ Հայկ Ալումյանը հաստատեց՝ Ռուզաննա Խաչատրյանը երկրում է գտնվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

8 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

23 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

37 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

53 րոպե ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

1 ժամ ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

1 ժամ ago