Ինչ կլինի, եթե Ռուսաստանը տիեզերքում միջուկային պայթյուն իրականացնի
Sat, 28 Nov 2026 17:30:04 +0400
Եթե Ռուսաստանը տիեզերքում միջուկային զենք կիրառի, ապա հնարավոր է, որ Երկիր մոլորակի շուրջ ձեւավորվի արհեստական ռադիացիոն գոտի, որը աստիճանաբար շարքից դուրս կբերի բոլոր արբանյակները։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Համաձայն հրապարակման, ուժգին ճառագայթումը կարող է վնասել տիեզերական սարքերը նույնիսկ՝ պայթյունից էպիկենտրոնից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ հետեւանքները կարող են պահպանվել մինչեւ տասը տարի։
Նշենք, որ ներկայումս մերմոլորակային ուղեծրային տարածքում կա ոչ պակաս, քան տասնյոթ հազար արբանյակ։ Դեռեւս 1962 թվականին Միացյալ Նահանգները իմիտացիոն նման փորձ է կատարել եւ արդյունքները եղել է չափազանց ահարկու։ Եվրոպայի հատուկ ծառայությունները սակայն կասկածում են, որ Մոսկվան կարող է նման քայլի գնալ, քանի որ այդ դեպքում կվնասվեն թե արեւմտյան, թե ռուսական եւ չինական արբանյակները։ Մոսկվան սակայն հերքում է, որ մտադրություն ունի մերձմոլորակային ուղեծրային տարածքում նման պայթյուն իրականացնել։