Ամեն պահի սպասելի է, որ Դավիթ Համբարձումյանի «հետևից կգնան»

Ամեն պահի սպասելի է, որ Դավիթ Համբարձումյանի «հետևից կգնան»

Sat, 28 Nov 2026 16:05:35 +0400


Մասիսի ՏԻՄ ընտրություններից շաբաթներ առաջ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ազատազրկել համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին։

Դատարանի որոշմամբ՝ Համբարձումյանի նկատմամբ նշանակված 6 տարի 3 ամիս ազատազրկման ժամկետից հաշվակցվել է մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 ամիս 14 օրը, ինչպես նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 ամիս 28 օրը։ Արդյունքում՝ նա պետք է կրի 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում։ Պատժի սկիզբը հաշվարկվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։

Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գործը վերադարձվում է առաջին ատյանի դատարան, որն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում պետք է արձակի ազատազրկման կարգադրություն։ Դրանից հետո ոստիկանությունը Համբարձումյանին կտեղափոխի քրեակատարողական հիմնարկ։

«Ամեն պահի սպասելի է, որ պարոն Համբարձումյանի հետևից կգան»,- ասաց փաստաբանը։

Աթանեսյանը նաև նշեց, որ այս պահին դեռևս հստակ չէ՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե ոչ։

Մեր տեղեկություններով, Դավիթ Համբարձումյանի հետևից գնալու են երկուշաբթի օրը:

ԿԸՀ-ն պետք է դատարանի որոշման հիմքով որոշում կայացնի, որից հետո Համբարձումյանին կտանեն կալանավայր: Մինչ այդ նա դեռ մասնակցում է քարոզարշավին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր Տարվա ամենալավ նվերը հրաժարականդ է․․․

Նոր Տարվա ամենալավ նվերը հրաժարականդ է․․․ Sun, 29 Nov 2026 17:15:08 +0400 Մի պահ մոռանանք…

8 րոպե ago

35 ընտրատեղամասում արձանագրվել է 42 հաղորդում

35 ընտրատեղամասում արձանագրվել է 42 հաղորդում Sun, 29 Nov 2026 17:14:07 +0400 «Ականատես» դիտորդական առաքելությունը…

9 րոպե ago

ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների

ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների Sun, 29 Nov 2026 17:00:24 +0400 Ռուսաստանում…

23 րոպե ago

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Sun, 29 Nov 2026 16:45:35 +0400…

38 րոպե ago

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա Sun, 29 Nov 2026 16:37:27 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով Ձեր…

46 րոպե ago

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Sun, 29 Nov 2026 16:29:23 +0400 Ռուսաստանի…

54 րոպե ago