Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Sat, 28 Nov 2026 16:02:35 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում տարածվել է նրա դիտարկումները՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ․

«Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների, Ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ, կասկածից վեր էր։ Սակայն այդ տեքստի ամբողջական բովանդակությունն ակնառու է դարձնում, որ Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։ Ալիևյան անունը իրավամբ ստացած սահմանադրությունն այդպիսին է ոչ միայն իր հակահայկականությամբ, այլև դրանով հաստատվող ադրբեջանական կառավարման մոդելով։ Այդ տեքստը որքան որ հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ։
Պարտադրանքով ընդունված նման սահմանադրության պարագայում մենք վնասում ենք ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև որպես պետություն կորցնում ենք վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն։ Հայաստանը կվերածվի տարածաշրջանի ամենախեղճ, վախվորած, ազգային նկարագիրը կորցրած, աղքատ և բոլորին պարտք տարածքի՝ իր վախկոտ բռնապետով։

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ։ Նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների

ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների Sun, 29 Nov 2026 17:00:24 +0400 Ռուսաստանում…

15 րոպե ago

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Sun, 29 Nov 2026 16:45:35 +0400…

30 րոպե ago

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա Sun, 29 Nov 2026 16:37:27 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով Ձեր…

38 րոպե ago

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Sun, 29 Nov 2026 16:29:23 +0400 Ռուսաստանի…

46 րոպե ago

Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը քվեարկեց 20/23 տեղամասում

Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը քվեարկեց 20/23 տեղամասում Sun, 29 Nov 2026 16:21:20 +0400…

54 րոպե ago

Գյուղերում մարդկանց վախեցնում են, ասում են՝ տեսախցիկով նայելու են՝ ում են ընտրում

Գյուղերում մարդկանց վախեցնում են, ասում են՝ տեսախցիկով նայելու են՝ ում են ընտրում Sun, 29 Nov…

60 րոպե ago