Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հորը պատժել են ազատազրկմամբ
Sat, 28 Nov 2026 16:00:27 +0400
Սինգապուրում դատարանը քառասնամյա տղամարդուն վեց ամսվա ազատազրկման է դատապարտել՝ երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար։ Տղամարդը իր որդուն սուտ խոսելու համար ստիպել է մերկանալ ու այդ վիճակով շենքի ութերորդ հարկից վերելակով իջնել մինչեւ առաջին հարկը։ Տեղի ունեցածը ֆիքսվել է տեսահսկման սարքերի կողմից եւ հայտնվել իրավապահների ձեռքին։ Բացի այդ, մերկ երեխային վերելակում կանայք են նկատել։ Ժամանած ոստիկանները տղամարդուն տարել են ոստիկանություն։
Պարզվել է, որ օդանավակայանում էլ նա ծեծել է դստերը, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Դատախազությունը ինը ամիս ազատազրկում է պահանջել տղամարդու համար՝ որդու հանդեպ դաժան վերաբերմունքի եւ ստորացման համար։ Դատավորը նաեւ հայտարարել է, որ տեսանյութը կարող է հանրային հարթակում հայտնվել եւ դառնա երեխայի նկատմամբ ծաղրուծանակի պատճառ։ Տղամարդը ընդունել է մեղքը։