Ինքնագլուխ կերպով սրբագրել է համատեղ հայտարարության տեքստը
Sat, 28 Nov 2026 15:00:38 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնագլուխ կերպով սրբագրել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ հրապարակված հայտարարության տեքստը՝ կապված Ուկրաինական հակամարտության հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Համաձայն լրագրողական հետաքննության, Մար-ա-Լագոյում տեղի ունեցած բանակցություններից հետո, Սպիտակ տունն ու դաշինքի կենտրոնակայանը համատեղ հրապարակել են պաշտոնական փաստաթուղթ, որում կոչ են արել Ռուսաստանին չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հակամարտության ընդլայնմանը եւ որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության հաստատմանը։Սակայն մի քանի ժամ անց, նախագահ Թրամփն իր սոցկայքի էջում հրապարակել է հայտարարության սրբագրված տարբերակը, որում այդ նախազգուշացումը տարածվել է նաեւ Ուկրաինայի վրա։ ՆԱՏՕ-ից իրավիճակին ծանոթ պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ նախնական տեքստը համաձայնեցված է եղել երկու կողմերի կողմից էլ, ինչը նշանակում է, որ Թրամփը ինքնագլուխ կերպով է սրբագրել նախնական տարբերակը։