Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի հետ ունեցած զրույցի մանրամասների մասին

Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի հետ ունեցած զրույցի մանրամասների մասին

Sat, 28 Nov 2026 14:07:30 +0400


ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիսի ընթացքում որոշ մանրամասներ է ներկայացրել Սամվել Կարապետյանի հետ ունեցած զրույցից՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ հաղորդակցության հետ։

Վարդևանյանի խոսքով՝ 2026 թվականի օգոստոսին Կարապետյանի հետ քննարկել են այն հիմնական ուղերձները, որոնք պետք է փոխանցվեն գործընկերների հետ շփումների ընթացքում։ Այդ ժամանակ Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշտապես խոսել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին և երկիրը ներկայացնել որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն։

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը նշել է, որ այդ մոտեցման վերաբերյալ հարց է բարձրացրել՝ մատնանշելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օրինակը։ Մասնավորապես, նա հետաքրքրվել է՝ ինչպես կարելի է ներդրումների համար բարենպաստ միջավայրի մասին խոսել մի իրավիճակում, երբ, իր գնահատմամբ, սեփականության իրավունքը կարող է նման կերպ ոտնահարվել։

Վարդևանյանի փոխանցմամբ՝ Կարապետյանի պատասխանը եղել է հստակ․ անհրաժեշտ է շարունակել խոսել Հայաստանում ներդրումների մասին։

«Ասում էի՝ այսինքն ՀԷՑ-ի օրինակը տեսնելով, երբ հնարավոր է սեփականության իրավունքն այդպես տրորել, խոսենք ներդրումների մասի՞ն, ասում էր՝ այո»,- նշել է Վարդևանյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP-ով Հայաստանը կորցնում է իր լծակները

TRIPP-ով Հայաստանը կորցնում է իր լծակները Sat, 28 Nov 2026 14:15:35 +0400 Ռուս քաղաքագետ Ալեքսանդր…

12 րոպե ago

Բորիս Նազարյանին կալանավորելու որոշում է կայացվել

Բորիս Նազարյանին կալանավորելու որոշում է կայացվել Sat, 28 Nov 2026 13:56:25 +0400 ՀՀ նախկին գլխավոր…

31 րոպե ago

Ֆեյսքուքում գրառման համար մեղադրանք են առաջադրել, դատարանը դադարեցրել է հետապնդումը

Ֆեյսքուքում գրառման համար մեղադրանք են առաջադրել, դատարանը դադարեցրել է հետապնդումը Sat, 28 Nov 2026 13:45:51…

42 րոպե ago

22-ամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել

22-ամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել Sat, 28 Nov 2026 13:30:08 +0400 Վարշավայի կենտրոնում քսաներկուամյա ուկրաինացին…

58 րոպե ago

Քննիչը հափշտակել է իրեղեն ապացույցները եւ բռնվել

Քննիչը հափշտակել է իրեղեն ապացույցները եւ բռնվել Sat, 28 Nov 2026 13:15:50 +0400 Մոտ մեկ…

1 ժամ ago

«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում

«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում Sat, 28 Nov 2026 12:45:21 +0400 Նոյեմբերի…

2 ժամ ago