Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն

Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն

Sat, 28 Nov 2026 14:30:28 +0400


Ֆուտբոլային աշխարհում կարող է տեղի ունենալ մի իրադարձություն, որի մասին տարիներ շարունակ երազել են միլիոնավոր երկրպագուներ։ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին կարող են առաջին անգամ հանդես գալ նույն թիմի կազմում։ Նման հնարավորություն է ստեղծվել արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Կարլոս Տևեսի հրաժեշտի հանդիպման շրջանակում։

Հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 20-ին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ «Բոկա Խունիորսի» հանրահայտ «Լա Բոմբոներա» մարզադաշտում։ Տևեսը, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացել է 2022 թվականին, որոշել է մեծ ֆուտբոլային միջոցառումով ամփոփել իր մարզական կարիերան։

Արդեն հաստատվել է, որ հանդիպմանը մասնակցելու է Լիոնել Մեսսին։ Միջոցառման կազմակերպիչները նրա մասնակցությունը ներկայացրել են որպես մեծ պատիվ՝ այն անվանելով «Ապաչեի վերջին պարը»։

Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա պորտուգալացի աստղը նույնպես հրավիրված է, սակայն նրա մասնակցության հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։ Ըստ AFP-ի՝ Տևեսը հույս է հայտնել, որ Ռոնալդուն կմիանա Մեսսիին, և նույնիսկ վստահություն է հայտնել, որ պորտուգալացին կարող է ներկա լինել։

Այդուհանդերձ, կա լուրջ խոչընդոտ․ դեկտեմբերի 20-ին Ռոնալդուի ներկայիս ակումբը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը», պետք է Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում մրցի «Ալ Խուլուդի» հետ։ Հանդիպումը նախատեսված է Քուվեյթի «Ջաբեր» միջազգային մարզադաշտում։ Հետևաբար, Ռոնալդուի մասնակցությունը կախված է լինելու նաև ակումբային պարտավորություններից։

Հատկանշական է, որ Կարլոս Տևեսը ժամանակին խաղացել է երկու ֆուտբոլիստների հետ էլ։ Նա Մեսսիի խաղընկերն է եղել Արգենտինայի հավաքականում, իսկ Ռոնալդուի հետ միասին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Տևեսը նախկինում բազմիցս արտահայտել է երկու աստղերին նույն թիմում տեսնելու ցանկությունը։

Հանդիպմանն ընդառաջ արդեն հայտնի են դարձել նաև մի շարք այլ անվանի ֆուտբոլիստների անուններ։ Մասնակցությունը հաստատել են Սերխիո Ագուերոն, Ջանլուիջի Բուֆոնը, Ռիո Ֆերդինանդը, Լեանդրո Պարեդեսը և Մարտին Պալերմոն։

Այսպիսով, եթե Ռոնալդուն ևս ընդունի հրավերը, ֆուտբոլասերները կարող են ականատես լինել պատմական տեսարանի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոխանցեցի, որ հիմա բարկացած եմ, աչքիս չերևա․ Եղիշե Մելիքյան

Փոխանցեցի, որ հիմա բարկացած եմ, աչքիս չերևա․ Եղիշե Մելիքյան Sun, 29 Nov 2026 15:00:34 +0400…

14 րոպե ago

Մտեք ուղիղ եթեր, ասեք, որ չեք քվեարկելու`փակեք թեման

Մտեք ուղիղ եթեր, ասեք, որ չեք քվեարկելու`փակեք թեման Sun, 29 Nov 2026 14:45:47 +0400 Ընդդիմադիր…

28 րոպե ago

«Եթե ինձ կալանավորեն էլ, ամեն ինչի պատրաստ եմ»․Արման Ավետիսյանը վստահ է՝«Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Սպիտակում

«Եթե ինձ կալանավորեն էլ, ամեն ինչի պատրաստ եմ»․Արման Ավետիսյանը վստահ է՝«Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Սպիտակում…

43 րոպե ago

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը Sun, 29 Nov 2026 14:15:36…

59 րոպե ago

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում Sun, 29 Nov 2026 14:00:08 +0400 Ուկրաինան…

1 ժամ ago

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել Sun, 29 Nov 2026 13:45:41 +0400 Միացյալ…

1 ժամ ago