Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. Իշխան Սաղաթելյանը` ընդդիմության միավորման մասին

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. Իշխան Սաղաթելյանը` ընդդիմության միավորման մասին

Sat, 28 Feb 2026 11:32:38 +0400


Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և խնդիրն այդ փրկության ճիշտ ճանապարհը գտնելն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է։

«Ընդդիմության հիմնական առաջադրանքը առկա հսկայական հակաիշխանական տրամադրությունները կապիտալիզացնելը և ընտրություններին բարձր մասնակցության ապահովումն է։

Առաջ պետք է շարժվել ամենաիրատեսական ու ամենաարդյունավետ տարբերակով։

Այդ իմաստով կարծում եմ, խոշոր ընդդիմադիր բլոկերի ձևավորումը կարող է լուծել վերոնշված խնդիրները և թույլ տալ յուրաքանչյուր բլոկի մոբիլիզացնել թիրախային լսարանի։ Արհեստական միավորումներն այս իմաստով կարող են հակառակ ազդեցություն ունենալ։

Այս օրերին դուք ականատես լինում եք այդպիսի բլոկների ձևավորմանը, հույս ունենք, որ այդ գործընթացը կշարունակվի։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի շրջանում անկյունաքարային հարցերի շուրջ համախոհության ձևավորմանը, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեր առաջ քաշած հինգ կետերի շուրջ համախոհություն առկա է և հույս ունեմ դա դրսևորելու արդյունավետ մեխանիզմներ կստեղծենք»։

Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել էր ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը. «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Վաղը կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում

«Հրապարակ»․ Վաղը կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում Sat, 28 Feb…

13 րոպե ago

Պատրաստ է հանդիպել Պուտինին, բայց որտե՞ղ

Պատրաստ է հանդիպել Պուտինին, բայց որտե՞ղ Sat, 28 Feb 2026 13:00:00 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

29 րոպե ago

Բաքուն կոչ է արել ադրբեջանցիներին լքել Իրանը

Բաքուն կոչ է արել ադրբեջանցիներին լքել Իրանը Sat, 28 Feb 2026 12:57:20 +0400 Հաշվի առնելով…

31 րոպե ago

Власти начали операцию по поиску оружия

Власти начали операцию по поиску оружия Sat, 28 Feb 2026 12:53:52 +0400 По нашим сведениям,…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Փորձում են մեղմացնել պատիժը` ցմահ ազատազրկման դատավճիռը փոխել

«Հրապարակ»․ Փորձում են մեղմացնել պատիժը` ցմահ ազատազրկման դատավճիռը փոխել Sat, 28 Feb 2026 12:45:12 +0400…

44 րոպե ago

Գյուղացին` իր խնդիրներով, մշտապես Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում է եղել

Գյուղացին` իր խնդիրներով, մշտապես Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում է եղել Sat, 28 Feb 2026 12:38:02…

51 րոպե ago