«Հրապարակ»․ Հայկական բանակը մահաբեր է զինծառայողների համար

«Հրապարակ»․ Հայկական բանակը մահաբեր է զինծառայողների համար

Sat, 28 Feb 2026 11:45:53 +0400


Փետրվարի 26-ին հրազենի գործադրմամբ սպանված 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանը ծնունդով Աբովյան համայնքից էր, ծառայում էր Վարդենիս քաղաքի զորամասում եւ մի քանի ամսից՝ ամռանը, տուն էր գալու: Քննչական կոմիտեն միանգամից չի կողմնորոշվել, թե որ հոդվածով հարուցի վարույթը: Դեպքը, ըստ տարածված տեղեկությունների, տեղի է ունեցել զորավարժությունների ժամանակ: Պաշտպանության նախարարությունը միայն հաջորդ օրն արձագանքեց՝ հաստատելով, որ զինծառայող է սպանվել, իսկ ողջ համացանցով մեկ մարդիկ արդեն քննարկում էին կատարվածը, վարկածներ առաջ քաշում, գուշակություններ անում, թե որն է եղել բանակում հերթական մահվան պատճառը՝ անզգույշ կրակո՞ցը, միջանձնային լարված հարաբերություննե՞րը, թե՞ բանակում տիրող գողական բարքերը: Երեկ առավոտյան նոր տեղեկություն տարածվեց՝ Նարեկ Հակոբյանին սպանել են, կասկածյալը հայտնաբերվել է: Քննչական կոմիտեն երկու նախադասություն է գրել. «Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»:

«Հրապարակին» հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Պարզվում է՝ Նարեկ Հակոբյանի հետ կապված սա երկրորդ միջադեպն է եղել զորամասում: Նրան երկար ճնշել են, ստիպել են խոհանոցում աշխատել։ Օրեր առաջ էլ փորձել են նրա հետ հաշվեհարդար տեսնել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Ասում են՝ զինծառայողը մենակ չի եղել. երկրորդ անգամ մենակ է եղել, եւ հանցագործները կարողացել են գործը գլուխ բերել: Այս տեղեկությունը ստացել ենք երիտասարդի հարեւաններից: Ըստ այլ աղբյուրի էլ՝ զորամասում տղաների միջեւ թեժ վեճ է տեղի ունեցել, որից հետո կրակոցներ են եղել, եւ զինծառայողը մահացել է։ Քննչական կոմիտեն հրաժարվեց ճշտել մեր ստացած տեղեկությունները՝ հաղորդելով, որ ոչինչ չեն կարող ավելացնել եւ մանրամասներ կհայտնեն քրեական հետապնդում հայտարարելուց եւ խափանման միջոց սահմանելուց հետո:

Եթե մեր ստացած տեղեկությունները ճիշտ են, եւ սպանությունը նախապես փորձարկվել է, ապա սա նշանակում է, որ զորամասում չկա կարգապահություն եւ հրամանատարների հսկողություն, դաստիարակչական աշխատանքը զրո է, զորամասում փողոցային վարքուբարք է տիրում: Սա արդեն այս տարի բանակում տեղի ունեցած 3-րդ մահվան դեպքն է: 3-ն էլ տեղի են ունեցել փետրվարին: Քննչական կոմիտեն քննում-քննում է, բայց ոչինչ չի հրապարակում: Գործերի քննության ընթացքը լռության է մատնվում: Ճշմարտությունը հանրությանն այդպես էլ չի մատուցվում: Մահացող տղաներն այն տանում են իրենց հետ:

Առաջին զոհը տավուշցի զինծառայող Դավիթ Մանուկյանն էր: Տղայի դին հայտնաբերել էին փետրվարի 7-ին: Դավիթը 22 տարեկան էր, Բագրատաշեն գյուղից, ծառայում էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Դեպքի վերաբերյալ մինչ օրս ոչ մի տեղեկություն պաշտոնապես չեն հայտնել:

Երկրորդ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին: Սպանվածը 19-ամյա հրազդանցի զինծառայող Սեւակ Հովհաննիսյանն էր: Նախնական վարկած եղավ, թե տղան ինքնասպան է եղել, ինչպես միշտ, երբ նման դեպքերում իրավապահները փորձում են սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն: Սակայն մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սեւակ Հովհաննիսյանը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է, ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողների, եւ հնչել է արտահայտություն՝ դու մեզ չես կարող հանել քնից, ինչից էլ սկսվել է վեճը: Այս մասին գրել էր ArmLur.am-ը:

Փաստորեն, վեճերին զենքով հանգուցալուծում տալը մեր բանակում սովորական երեւույթ է դարձել:
Եթե այս տեմպը շարունակվի, ապա կարող ենք արձանագրել, որ բանակում մահացության մակարդակը շարունակում է բարձր մնալ: 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահվան 40 դեպք, որից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում: 4 զինվոր հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է զոհվել: Հայկական բանակը մահաբեր է դառնում տղաների համար:

«Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում։ Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը եւ պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ընտանիքներին, թե ինչու են նրանց որդիները կյանքից զրկվում։ Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն ու ասելն է․ «Կարգապահության բարձրացման ուղղությամբ էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում, եւ ես պիտի կարեւորեմ 2025 թվականը, որովհետեւ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

27 րոպե ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

1 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

2 ժամ ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

2 ժամ ago

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել Wed, 09 Sep 2026 23:30:39 +0400 Ուկրաինական իշխանությունները երկրի…

2 ժամ ago

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները Wed, 09 Sep 2026 23:16:17…

2 ժամ ago