Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. Իշխան Սաղաթելյանը` ընդդիմության միավորման մասին

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. Իշխան Սաղաթելյանը` ընդդիմության միավորման մասին

Sat, 28 Feb 2026 11:32:38 +0400


Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և խնդիրն այդ փրկության ճիշտ ճանապարհը գտնելն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է։

«Ընդդիմության հիմնական առաջադրանքը առկա հսկայական հակաիշխանական տրամադրությունները կապիտալիզացնելը և ընտրություններին բարձր մասնակցության ապահովումն է։

Առաջ պետք է շարժվել ամենաիրատեսական ու ամենաարդյունավետ տարբերակով։

Այդ իմաստով կարծում եմ, խոշոր ընդդիմադիր բլոկերի ձևավորումը կարող է լուծել վերոնշված խնդիրները և թույլ տալ յուրաքանչյուր բլոկի մոբիլիզացնել թիրախային լսարանի։ Արհեստական միավորումներն այս իմաստով կարող են հակառակ ազդեցություն ունենալ։

Այս օրերին դուք ականատես լինում եք այդպիսի բլոկների ձևավորմանը, հույս ունենք, որ այդ գործընթացը կշարունակվի։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի շրջանում անկյունաքարային հարցերի շուրջ համախոհության ձևավորմանը, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեր առաջ քաշած հինգ կետերի շուրջ համախոհություն առկա է և հույս ունեմ դա դրսևորելու արդյունավետ մեխանիզմներ կստեղծենք»։

Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել էր ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը. «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

2 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

2 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

4 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

5 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

5 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

5 ժամ ago