Ինչ հավաք է Ծիծեռնակաբերդում

Ինչ հավաք է Ծիծեռնակաբերդում

Sat, 28 Feb 2026 12:05:00 +0400


Այս պահին Ծիծեռնակաբերդում հավաք է մեկնարկել:

Մարդիկ հավաքվել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի համար:

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը… Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

2021-ի «պողպատե մուրճը» 2026-ին դառնում է «երկաթյա բռունցք», բայց ոչ հայկական, այլ ադրբեջանական

2021-ի «պողպատե մուրճը» 2026-ին դառնում է «երկաթյա բռունցք», բայց ոչ հայկական, այլ ադրբեջանական Sun, 22…

11 րոպե ago

Շուտով․ Նարեկ Կարապետյանը Մարիո Նաուֆալին տված հարցազրույցից տեսանյութ է հրապարակել

Շուտով․ Նարեկ Կարապետյանը Մարիո Նաուֆալին տված հարցազրույցից տեսանյութ է հրապարակել Sun, 22 Mar 2026 09:30:47…

20 րոպե ago

Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Sun, 22 Mar 2026…

35 րոպե ago

Միջուկային ենթակառուցվածքներին հարվածները անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է․ իրանագետ

Միջուկային ենթակառուցվածքներին հարվածները անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է․ իրանագետ…

51 րոպե ago

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել Sat, 21…

11 ժամ ago

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ

Ինչպես են Ասիական ռեգիոնի երկրները կարողանում պայքարել էներգակիրների ճգնաժամի դեմ Sat, 21 Mar 2026 23:00:50…

11 ժամ ago