Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Sun, 22 Mar 2026 09:15:42 +0400


Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը։ Քննիչը մերժել է փաստաբանի միջոցով ներկայացված համապատասխան միջնորդությունը։ Այս մասին գրել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

«Լուրը կարդալիս մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի։ Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ։ Սա վերաբերմունք է։

Ի՞նչ ենք մենք ասում աշխարհին այս քայլով։ Որ մեր երկիրը ի վիճակի չէ տարբերել իրավական գործընթացը մարդկային արժանապատվությունից։ Որ մենք պատրաստ ենք խախտել դարերով ձեւավորված եկեղեցական դիվանագիտության նուրբ հավասարակշռությունը՝ հանուն անտրամաբանական կոշտության։ Այս որոշման մեջ չկա ո՛չ խոհեմություն, ո՛չ լայնախոհություն, այլ անիմաստ կոշտություն, որը չի տեղավորվում ո՛չ ազգային մտածողության մեջ, ո՛չ էլ պետական պատասխանատվության շրջանակում։

Եւ ցավալին այն է, որ նման քայլերով մենք ինքներս ենք փոքրացնում մեզ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Պետությունը ուժեղ չէ այն ժամանակ, երբ անզիջում է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է տարբերել օրենքի տառը եւ նրա ոգին։ Իսկ այստեղ, ցավոք, երկուսն էլ մոռացվել են։

Այս ամենը մեզ կանգնեցնում է լուրջ հարցի առաջ․ արդյոք մենք մոռանում ենք, թե ովքեր ենք։ Եկեղեցին երբեք չի եղել ընդդիմություն պետությանը․ նա եղել է նրա հոգին։ Իսկ երբ հոգին վիրավորվում է, մարմինը երկար չի կարող առողջ մնալ։

Ես ցավ եմ ապրում, որովհետեւ տեսնում եմ ոչ թե ինչ-որ սովորական որոշում, այլ մի ընթացք, որը հեռացնում է մեզ մեր արմատներից։ Եւ այդ ցավը ոչ թե բողոք է միայն, այլ մաղթանք ու աղոթք` որ սթափություն վերադառնա, որ խոհեմությունը հաղթի ձեւականությանը, եւ որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգեւոր դեմքը այս բարդ ժամանակներում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շուշիում ծնված երաժիշտը կյանքն ավարտել է Ֆիլադելֆիայում

Շուշիում ծնված երաժիշտը կյանքն ավարտել է Ֆիլադելֆիայում Thu, 22 Oct 2026 22:00:25 +0400 Գրիգոր Սյունիի…

4 րոպե ago

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Thu, 22 Oct…

15 րոպե ago

Պետրակովը վերադառնում է

Պետրակովը վերադառնում է Thu, 22 Oct 2026 21:45:07 +0400 Ուկրաինացի հայտնի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը վերսկսում…

20 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր․ Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր․ Աշոտյան Thu, 22 Oct 2026…

24 րոպե ago

Պատրաստ են բանակցել Միացյալ Նահանգների հետ

Պատրաստ են բանակցել Միացյալ Նահանգների հետ Thu, 22 Oct 2026 21:30:45 +0400 Իրանը պատրաստ է…

34 րոպե ago

Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին Thu, 22 Oct 2026 21:24:17 +0400 ՀՀ ԱԺ նախագահի…

40 րոպե ago