Ինչու եւ ինչպես պիտի զրկեն մարդկանց քաղաքացիությունից

Ինչու եւ ինչպես պիտի զրկեն մարդկանց քաղաքացիությունից

Tue, 24 Nov 2026 14:18:04 +0400


ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարծում է, որ քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի հարցը դեռևս լայն քննարկման կարիք ունի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծով նախատեսվող կարգավորմանը, որով առաջարկվում է վերացնել ՀՀ քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։

Նախարարի խոսքով՝ որոշակի իրավիճակներում անձի գործողությունները կարող են այնպիսի վտանգ ներկայացնել պետության համար, որ առաջանա նրա հետ քաղաքացիաիրավական կապը պահպանելու նպատակահարմարության հարց։ Խոսքը, ըստ Սարգսյանի, այն դեպքերի մասին է, երբ պետությունը պետք է գնահատի՝ արդյոք նման անձը շարունակելու է օգտվել քաղաքացուն վերապահված իրավունքներից և կրել համապատասխան պարտավորություններ։

Նա ընդգծել է, որ քաղաքացիությունից զրկելու դրույթը ՆԳ նախարարության առաջարկներից է եղել։ Միաժամանակ հարցն ունի երկու առանձին ուղղություն՝ այն կարող է վերաբերել ինչպես երկքաղաքացիներին, այնպես էլ բացառապես Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց։

Արփինե Սարգսյանը նաև հիշեցրել է, որ պետությունները միջազգային պարտավորություն ունեն կանխելու քաղաքացիություն չունեցող անձանց թվի ավելացումը։ Այդուհանդերձ, նրա խոսքով՝ մի շարք երկրներում օրենսդրությամբ նախատեսված է որոշակի հիմքերով քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է հրաժարվել քաղաքացիությունից զրկելու գործող բացարձակ արգելքից։ Նախատեսվող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը կարող է դադարեցվել միայն դատարանի որոշմամբ և օրենքով սահմանված դեպքերում։ Դրանց թվում նշվում են սահմանադրական կարգի հիմունքների և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ Tue, 24 Nov 2026 14:30:27 +0400 ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը…

8 րոպե ago

Ինչու է մեկնել Մոսկվա

Ինչու է մեկնել Մոսկվա Tue, 24 Nov 2026 14:20:41 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի…

18 րոպե ago

«Ավելի քան 200 զոհ, 22 անհետ կորած, բայց մեղավորներ չկան»

«Ավելի քան 200 զոհ, 22 անհետ կորած, բայց մեղավորներ չկան» Tue, 24 Nov 2026 14:14:48…

24 րոպե ago

Աննա Հակոբյանի զբաղվածության փոփոխության պատճառով արդիակա՞ն է հարցը

Աննա Հակոբյանի զբաղվածության փոփոխության պատճառով արդիակա՞ն է հարցը Tue, 24 Nov 2026 14:11:46 +0400 ԱԺ…

27 րոպե ago

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը Tue, 24 Nov 2026 14:08:35 +0400 ԱԺ…

30 րոպե ago

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց Tue, 24 Nov 2026 14:06:54 +0400 ԱԺ…

32 րոպե ago