Փահլեվին դիմել է իրանցիներին

Փահլեվին դիմել է իրանցիներին

Sat, 28 Feb 2026 12:18:14 +0400


Իրանը ճակատագրական պահ է ապրում, հայտարարել է թագաժառանգ Ռեզա Փահլավին իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«ԱՄՆ նախագահի կողմից Իրանի քաջարի ժողովրդին խոստացված օգնությունն այժմ ժամանել է։ Սա մարդասիրական միջամտություն է, և դրա թիրախը Իսլամական Հանրապետությունն է, նրա բռնաճնշումների ապարատը և սպանության մեքենան, այլ ոչ թե Իրանի մեծ երկիրն ու ժողովուրդը։

Այնուամենայնիվ, չնայած այս օգնությանը, միայն մենք կարող ենք հասնել վերջնական հաղթանակի։ Իրանի ժողովուրդն է, որ կավարտի այս վերջնական մարտը։ Փողոց վերադառնալու ժամանակը մոտ է։ Հիմա, երբ Իսլամական Հանրապետությունը կանգնած է փլուզման եզրին, իմ ուղերձը երկրի զինված ուժերին, ոստիկանությանը և անվտանգության ուժերին. դուք երդվել եք պաշտպանել Իրանը և Իրանի ժողովրդին, այլ ոչ թե Իսլամական Հանրապետությունը և նրա առաջնորդներին։

Ձեր պարտականությունն է պաշտպանել ժողովրդին, այլ ոչ թե ռեժիմին, որը մեր հայրենիքը պատանդ է վերցրել բռնաճնշումների և հանցագործության միջոցով։ Միացեք ժողովրդին և օգնեք ապահովել կայուն և անվտանգ անցումային շրջան։ Հակառակ դեպքում, դուք կխորտակվեք Խամենեիի և նրա ռեժիմի խորտակված նավի հետ միասին։

Եվ իմ ուղերձը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին. Իրանի ազնիվ ժողովուրդը, չնայած ռեժիմի կողմից իրականացված դաժան բռնաճնշումներին և սպանություններին, քաջաբար դիմադրել է գրեթե երկու ամիս։ Հիմա ես խնդրում եմ ձեզ ցուցաբերել առավելագույն զգուշություն՝ պահպանեք քաղաքացիական անձանց և իմ հայրենակիցների կյանքը։

Իրանի ժողովուրդը Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի բնական դաշնակիցն է, և ես երբեք չեմ մոռանա ձեր աջակցությունը Իրանի ժամանակակից պատմության ամենադժվարին ժամանակահատվածում», – ասել է Փահլավին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական Wed, 11 Nov 2026 20:30:48 +0400 Աբու Դաբիում…

9 րոպե ago

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր Wed, 11 Nov 2026 20:23:14 +0400 The Beatles-ի…

17 րոպե ago

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը Wed, 11 Nov 2026 20:15:48 +0400 Այն, ինչ (խուզարկությունններ…

24 րոպե ago

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից Wed, 11 Nov 2026 20:03:22 +0400 Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների…

37 րոպե ago

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում Wed, 11 Nov 2026 20:00:56 +0400…

39 րոպե ago

Մինչև Նիկոլը չվերանա` հետապնդումները չեն վերանա

Մինչև Նիկոլը չվերանա` հետապնդումները չեն վերանա Wed, 11 Nov 2026 20:00:38 +0400 Latest news from…

40 րոպե ago