«Հրապարակ»․ Վաղը կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում

«Հրապարակ»․ Վաղը կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում

Sat, 28 Feb 2026 13:15:47 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Արկադի Մեհրաբյանն է:

– Իշխանությունները հայկական սիմվոլիկայի դեմ պայքարում աննախադեպ են, անգամ թշնամի երկրներն այսպիսի ինտենսիվու­թյամբ չեն պայքարում Առաքելական եկեղեցու, Մեսրոպ Մաշտոցի, Հայոց պատմության, հայկական զինանշանի ու օրհներգի դեմ: Հայ ավանդական ընտանիքն էլ, թեպետ վաղուց էր իշխանությունների թիրախում` Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաներ եւ այլն, բայց ավանդական ընտանիքի մոդելը մեզանում հարգված էր, եւ հանկարծ հայտարարում են, որ վարչապետի ընտանիքը քայքայվում է: Ի՞նչ տպավորություն ունեք: Որպես հոգեբան` ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այս փուլում նման քայլ անում: Եթե անգամ իսկապես ամուսնալուծվում են, ինչո՞ւ չհամբերեցին մինչեւ ընտրությունները եւ հենց այս շրջանում հայտարարեցին: Ի վերջո, քաղաքական գործիչները չպե՞տք է լինեն ավելի օրինակելի` այս առումով:

– Սկսենք սիմվոլիկաներից: Այն, ըստ էության, նոր բան չէ: Մասիս, Մաշտոց… սրանք վաղուց են թիրախում: Ինչքանով տեղյակ եմ, «իրական Հայաստանի» շրջանակներում է այս ամենն արվում, իրենց համար իրականը միայն այն է, ինչն ամփոփված է ներկայիս Հայաստանի սահմաններում: Ես միշտ եմ եղել այն կարծիքին, որ այս մարդը հրահանգներ է կատարում, կոպիտ ասած` նրան ինչ ասում են, խելոք անում է: Ինչ վերաբերում է հայկական ընտանիքի մոդելին, ապա հիմա ես չգիտեմ, թե որն է հայկական ընտանիքի մոդելը: Օրինակ` Ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ ամուսնացել է, ինչն օրինակելի վարքագիծ չէ, սակայն մեր արժեհամակարգն այս առումով՝ պետք է ասեմ, որ բավականին հեղհեղուկ է, մեր ժողովուրդը հիմա չգիտի, թե ինչ արժեքներ է դավանում: Եթե մեր ժողովուրդը հստակ արժեհամակարգերով առաջնորդվի, ապա անպայման դիմադրություն ցույց կտա այն երեւույթներին, որոնք խորթ են իր արժեհամակարգին, բայց քանի որ մեր ժողովուրդը չգիտի այժմ, թե ինչպիսի ընտանիքի մոդել է դավանում, ինչ պոպուլիստական քայլ ասես, որ անում են: Ինչ վերաբերում է քաղաքական գործչի վարքագծին, համեստ լինելուն եւ այլն, ապա այդ ամենը, իրենց լեզվով ասած` իրենց «վրով չի»: Հնարավոր չէ, որ այս մարդիկ իրենց համեստ դրսեւորեն, հակառակը` պոպուլիզմն իրենից ենթադրում է անհամեստություն, բարձրագոչ հայտարարություններ, ստախոսություն եւ այլն, միայն թե այդ ամենն արվի վստահ: Նրանց կողմից տարվող քաղաքականությունն ամպագոռգոռ հայտարարությունների եւ էժանագին ներկայացումների վրա է հիմնված: Ցուցադրականությունն իրենց թիվ մեկ մեխն է, դրա համար էլ շարունակաբար նույն բանն են անում: Օրինակ, նույն Եկեղեցու շուրջ տեղի ունեցողն այնքան ծիծաղելի է, հանել է մի «Բենթլիով» սրբապիղծի` մյուսների դեմ, եւ հայտարարում է, որ Եկեղեցին բարեկարգում են: Լավ, հասկացանք, որ Եկեղեցին այնքան էլ մաքուր կառույց չէ, որ կաթողիկոսն էլ գուցե չի պահպանել Եկեղեցու կանոնները, բայց նույն «բենթլին» մի բան էլ ավելի վատ` չի պահպանել այդ նույն նորմերը, ինչպե՞ս է ստացվում, որ վատագույնով վատի դեմ են պայքարում: Իշխանությունների համար այդ հարցերն էական չեն, նրանք վստահ են, որ այդ քայլերով շոու են ապահովում:

– Իսկ ընտանեկան դրամաներ ցուցադրելու համար սա հարմա՞ր ժամանակ էր, կարող էին, չէ՞, սպասել մինչեւ ընտրությունները:

– Հա, բայց իրենց շոու է հարկավոր: Այն պետք է անդադար լինի, եթե անդադար շոու չիրականացվի, իրենց կարող են մոռացության ենթարկել, խնդիրը սա է: Նրանք ակտուալ մնալու խնդիր ունեն, որպեսզի կարողանան ընտրազանգվածին պահել իրենց վերահսկողության տակ:

– Այսինքն` Դուք էլ չեք հավատում, որ ամուսնալուծվել են:

– Ե՞րբ էին ամուսնացած, որ ամուսնալուծվեն: Հայտարարում են, որ չկա քաղաքացիական ամուսնություն, վաղն այլ բան կհայտարարեն, կասեն` գնացինք զագս, հաջորդ անգամ կհայտարարեն, որ եկեղեցի են գնում` պսակադրվելու: Նրանց հայտարարությունները երբեք վերջնական չեն: Show must go on, ինչպես հայտնի երգում է հնչում: Հաջորդիվ կմտածեն, թե ինչ շոու են ցուցադրելու: Մի քանի օրից կարող ենք այլ թեմայի մասին լսել, եթե նրանք հասկանան, որ ժողովրդի ուշադրությունն այլ հարցի վրա պետք է սեւեռել, ապա դա կանեն, առանց երկար-բարակ մտածելու: Ամենակարեւորը` որ ամեն բան ասվի եւ արվի վստահ, չկա այլ մոտիվացիա: Նորմալ քաղաքական ծրագիր այս մարդը չունի, ամեն ինչ քանդում է, վերցնենք 2021-ի ծրագիրը, խոշորացույցով անգամ եթե փնտրենք, դժվար թե գտնենք մի կետ, որն իրականություն դարձած լինի: Ես՝ ինքս, չգիտեմ նման կետ, եթե ինչ-որ մեկը գիտի, թող ասի: Զրո աշխատանք, պոպուլիզմից բացի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է` աջակցում են նրան. Թաթոյան

Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է` աջակցում են նրան. Թաթոյան Sat,…

6 րոպե ago

Могут возникнуть проблемы с экспортом и импортом

Могут возникнуть проблемы с экспортом и импортом Sat, 28 Feb 2026 19:40:19 +0400 Около 7…

7 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները երկօրյա այցելությամբ Լոռու մարզում են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները երկօրյա այցելությամբ Լոռու մարզում են Sat, 28 Feb 2026 19:37:14 +0400…

10 րոպե ago

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին Sat, 28 Feb 2026 19:30:06 +0400 Միացյալ Նահանգներում…

17 րոպե ago

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող Sat, 28 Feb 2026…

31 րոպե ago

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել Sat, 28 Feb 2026 19:09:41 +0400…

37 րոպե ago