Սա նշանակում է՝ տարածաշրջանը մտնում է բարձր ռիսկի փուլ

Սա նշանակում է՝ տարածաշրջանը մտնում է բարձր ռիսկի փուլ

Sat, 28 Feb 2026 13:27:13 +0400


Իրանի դեմ ռազմական գործողություն է սկսվել։ ԱՄՆ Պենտագոնը այն կոչել է «Էպիկական կատաղություն», Իսրայելը՝ «Lion’s Roar» «Առյուծի մռնչյուն» նաև՝ «Հուդայի վահան»։

Սա նշանակում է՝ տարածաշրջանը մտնում է բարձր ռիսկի փուլ։ Հայաստանի համար սա ուղիղ անվտանգային օրակարգ է՝ էներգետիկ ուղիներ, սահմանային ռեժիմ, տնտեսական հաղորդակցություններ, արտաքին ճնշումներ և միգրացիոն ռիսկ: Անմիջականորեն նաև փախստականների հնարավոր հոսք 79 մլն բնակչություն ունեցող երկրից, անցակետերի ծանրաբեռնվածություն, սոցիալական և անվտանգային լրացուցիչ ճնշումներ։ Պետությունը պարտավոր է նախապես հաշվարկել այս սցենարները, ունենալ պատրաստ մեխանիզմներ։
Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում։

Ոչ արտակարգ ռազմավարական քննարկում։ Ոչ հանրային հստակ ուղերձ։
Ոչ ինստիտուցիոնալ պատրաստվածություն։ Ոչ անվտանգային ռիսկերի հաշվարկում և կոմունիկացում ու կանխարգելման հստակ դիվանագիտական մեսիջինգ:

Փոխարենը՝ ցուցադրական մեդիաակտիվություն, թեթև շոու «երջանիկ ավտոբուսից»։
Երբ հարևան երկրում սկսվում է ռազմական էսկալացիա, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը։ Անվտանգությունը PR նախագիծ չէ։ Պետական կառավարումը՝ բլոգինգ չէ։

P.S. Ես սա չեմ գրում որևէ ակնկալիք ունենալով ՀՀ իշխանությունից, այլ նրա համար, որ պատասխանատուների վարքը չդառնա սովորական նաև նրանց համար, ովքեր դեռ կարող են մտածել, զգալ պատասխանատվություն իրենց երկրի և ժողովրդի առջև։

Վլադիմիր Մարտիրոսյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բուրջ Խալիֆայից մարդկանց տարհանո՞ւմ են

Բուրջ Խալիֆայից մարդկանց տարհանո՞ւմ են Sat, 28 Feb 2026 15:15:41 +0400 Ինչպես հայտնի է, Իրանը…

7 րոպե ago

Խամենեի, Փեզեշքիան․ բարձրագույն ղեկավարությունը հարվածների թիրախում է, զոհեր կան

Խամենեի, Փեզեշքիան․ բարձրագույն ղեկավարությունը հարվածների թիրախում է, զոհեր կան Sat, 28 Feb 2026 15:07:36 +0400…

15 րոպե ago

Дали последний шанс

Дали последний шанс Sat, 28 Feb 2026 15:00:23 +0400 В команде Никол Пашинян выражают недовольство…

22 րոպե ago

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները Sat, 28 Feb 2026 14:50:13 +0400 Ադրբեջանի կողմից…

32 րոպե ago

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ Sat, 28 Feb 2026 14:45:06 +0400 Ժողովուրդը…

37 րոպե ago

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է Sat, 28 Feb 2026 14:44:31 +0400 Մեր առաջարկը…

38 րոպե ago