«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ

Sat, 28 Feb 2026 14:45:06 +0400


Ժողովուրդը չէր սխալվել։ Հասարակական զգայունությունը երբեմն ավելի արագ է արձագանքում, քան պաշտոնական հայտարարությունները։ Երեկ սոցիալական ցանցերում զույգի ամուսնալուծության արձագանքներն ընդհանրացրած այսպիսին էին՝ տեսնես ի՞նչ փորձանք է գալու ժողովրդի գլխին։ Իրականում խոսքը ոչ թե ընտանեկան կյանքի մասին էր, այլ քաղաքական կանխազգացման։ Մարդիկ տարիների փորձից սովորել են, որ իշխանական համակարգում անձնականը երբեք անձնական չէ․ այն հաճախ նախանշան է քաղաքական փոթորկի։ Եվ ահա հանրային տագնապի արձագանքը՝ Իրանը հայտնվում է պատերազմի կիզակետում։ Հիմա կասեք՝ իրենց ամուսնալուծությունը ի՞նչ կապ ունի պատերազմի, անվտանգային խնդիրների հետ։ Երեկ, մինչև Իրանի վրա հարձակումը, ՔՊ կարկառուն դեմքերից մեկը համարյա թե խոստովանել էր՝ «Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը կապ չունի անվտանգության հետ»։

Դա ակամա բացում է հակառակ հարցը՝ ինչո՞ւ պետք է այդպիսի արդարացում հնչի ընդհանրապես։ Եվ երբ դրան հաջորդում է տարածաշրջանային լարում, մարդիկ իրենց կանխազգացումը վերագրում են ոչ թե միստիկ ինտուիցիային, այլ քաղաքական փորձին։ Ժողովուրդն արդեն ութ տարի է՝ քաղաքական իրադարձությունները կարդում է սիմվոլների լեզվով։ Հայաստանի համար Հայաստան- Իրան սահմանը պարզապես աշխարհագրական գիծ չէ։ Դա շնչուղի է։ Դա դեպի արտաքին աշխարհ բացվող միակ հարավային պատուհանն է, երբ արևելքում կանգնած է Ադրբեջանը, արևմուտքում՝ Թուրքիան, իսկ հյուսիսում՝ բարդ և փոփոխական հարաբերություններով Վրաստանը։

Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմը Հայաստանի համար երեք շերտ ունի՝ անվտանգային, տնտեսական, քաղաքական- հոգեբանական։ Հենց քաղաքական- հոգեբանական շերտի մեջ է ընդգրկված ամուսնալուծության թեման։ Երբ հաջորդ օրը տարածաշրջանը մտնում է լարվածության փուլ, օրինակ՝ Իրանի շուրջ զարգացումներով, ապա երեկվա ինֆորմացիոն մանևրը սկսում է կարդացվել ոչ թե որպես պատահականություն, այլ որպես նախերգանք։ Հասարակությունը սկսում է մտածել՝ ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց այդ թեման, և ինչո՞ւ դրա շուրջ հնչեց «անվտանգության հետ կապ չունի» ձևակերպումը։ Այստեղ է ամուսնալուծության թեման ամբողջապես մտնում քաղաքական–հոգեբանական շերտ։ Որովհետև հարցն այլևս այն չէ՝ կա՞ ամուսնալուծություն, թե՞ ոչ։ Հարցն այն է՝ ինչո՞ւ իշխանությունն ինքն է մտցնում այդ թեման շրջանառության մեջ, այն էլ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի համար Իրանի շուրջ ցանկացած զարգացում ունի գոյաբանական նշանակություն։ Արդյո՞ք օրակարգը վերահսկվում է, թե՞ իրավիճակն է թելադրում օրակարգը։ Այսպիսով, ամուսնալուծության թեման քաղաքական-հոգեբանական շերտում հայտնվում է ոչ թե իր բովանդակությամբ, այլ իր ժամանակագրությամբ և նախաձեռնությամբ։ Նման դեպքում ցանկացած նման «նետված թեմա» հանրային գիտակցության մեջ վերածվում է ազդանշանի՝ անկախ նրանից՝ իրական է, թե կեղծ։ Եվ որքան մեծ է արտաքին վտանգը, այնքան արագ են կարդացվում այդ ազդանշանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ մանրամասներ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ մանրամասներ Sun, 11 Oct 2026 12:45:55 +0400…

32 րոպե ago

Դեպի Երևան 8 չվերթ հետաձգվել է, Թեհրանից՝ չեղարկվել․ ի՞նչ վիճակ է

Դեպի Երևան 8 չվերթ հետաձգվել է, Թեհրանից՝ չեղարկվել․ ի՞նչ վիճակ է Sun, 11 Oct 2026…

47 րոպե ago

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը Sun, 11 Oct 2026 12:00:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

1 ժամ ago

Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը․․․

Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը․․․ Sun, 11 Oct 2026 11:45:50 +0400 Հայ Առաքելական…

2 ժամ ago

Ուր են անհետանում կատուները՝ Հելոուինի տոնից առաջ

Ուր են անհետանում կատուները՝ Հելոուինի տոնից առաջ Sun, 11 Oct 2026 11:30:22 +0400 Իտալիայում կենդանապաշտպաններն…

2 ժամ ago

Գտել են երեք քաղաքացու

Գտել են երեք քաղաքացու Sun, 11 Oct 2026 11:15:52 +0400 Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19։33-ին, Արարատի…

2 ժամ ago