Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», վարչապետի թեկնածու

Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», վարչապետի թեկնածու

Sat, 28 Feb 2026 13:37:47 +0400


ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն «Դոգ» մականունով հայտնի, այժմ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանն է: Այս մասին փոխանցում է Ազատությունը։

Վերջինս Հենդերսոնի բանտից կուսակիցներին ուղղված ձայնային ուղերձում պնդեց, որ ԴՕԿ-ը գնում է ընտրություններին իր գլխավորությամբ:

«Լոկոմոտիվը ես եմ», – հայտարարեց Ղուկասյանը, հույս հայտնելով, որ առաջիկայում դուրս կգա բանտից:

«Այս բանտում մարդիկ խելագարվում են», – կուսակիցներին փոխանցեց Վարդան Ղուկասյանը՝ պնդելով, թե «շունն անգամ չէր դիմանա այդ պայմաններին»:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ -ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Ամերիկյան դատարանի որոշման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար՝ նա պետք է լքի երկիրը: Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների՝ Ղուկասյանին արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Ղուկասյանը, սակայն, մեղադրանքները չի ընդունում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բուրջ Խալիֆայից մարդկանց տարհանո՞ւմ են

Բուրջ Խալիֆայից մարդկանց տարհանո՞ւմ են Sat, 28 Feb 2026 15:15:41 +0400 Ինչպես հայտնի է, Իրանը…

7 րոպե ago

Խամենեի, Փեզեշքիան․ բարձրագույն ղեկավարությունը հարվածների թիրախում է, զոհեր կան

Խամենեի, Փեզեշքիան․ բարձրագույն ղեկավարությունը հարվածների թիրախում է, զոհեր կան Sat, 28 Feb 2026 15:07:36 +0400…

15 րոպե ago

Дали последний шанс

Дали последний шанс Sat, 28 Feb 2026 15:00:23 +0400 В команде Никол Пашинян выражают недовольство…

22 րոպե ago

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները Sat, 28 Feb 2026 14:50:13 +0400 Ադրբեջանի կողմից…

32 րոպե ago

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ Sat, 28 Feb 2026 14:45:06 +0400 Ժողովուրդը…

37 րոպե ago

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է Sat, 28 Feb 2026 14:44:31 +0400 Մեր առաջարկը…

38 րոպե ago