Ծեծկռտուքից հետո երեխային տեղափոխել են ուրիշ դպրոց

Ծեծկռտուքից հետո երեխային տեղափոխել են ուրիշ դպրոց

Sat, 28 Feb 2026 13:45:26 +0400


Մեր տեղեկություններով՝ Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Աշակերտները ծեծել են դասընկերոջը, հարվածներ հասցրել դեմքին, քթին, որից հետո մայրը երեխային հանել է դպրոցից եւ այլ դպրոց տեղափոխել:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Աղասարյանի հետ։ «Երեխաներն իրար վնասել են, ոստիկանություն ենք դիմել: Մեր դպրոցին կցված ոստիկանները ներկայացել են, տարել են երեխաներին եւ ծնողներին, զրուցել են: Հարցը կարգավորվել էր, հետո ծնողը որոշել է, որ դպրոցից տեղափոխի: Չեմ կարող ասել, թե խնդիրը որն էր, ես իրենց ասացի, որ կարող ենք ժամանակ տրամադրել, որովհետեւ երեխաներ են: Այս պահին այդ դասարանում շատ լավ մթնոլորտ է տիրում, որովհետեւ իրավիճակներ կան, որ երեխաները տեսնում են` նոր գիտակցում, ավելի ընկերական ու մտերմիկ են դառնում: Չնայած ծնողը չէր ուզում, բայց ես հասկացա, որ պարտավոր եմ հայտնել, եւ համապատասխան մարմիններն իրենց աջակցությունը ցուցաբերեն: Բոլորս պետք է հասկանանք, որ մեր համագործակցությամբ կհասնենք արդյունքի: Մեր ոստիկանները մեր կողքին են եւ աջակցում են»:

Ոստիկանությունը պարբերաբար դպրոցներում հանդիպումներ է ունենում աշակերտների հետ, տեղեկացանք, որ այս անգամ հանդիպելու են նաեւ աշակերտների ծնողների հետ, ձեր դպրոցում կայացե՞լ է այդ հանդիպումը։ «Վերջին դեպքերից հետո, իմ իմանալով, նախարարությունից հրահանգ են ստացել, որ շրջայց կատարեն: Մենք ունենք դպրոցում կցված համայնքային ոստիկաններ, ովքեր մեզ հետ սերտ համագործակցելով, անդադար աշխատանքներ են տանում, եւ այդ աշխատանքների արդյունքում ունենք բազում հաջողություններ: Այս պահի դրությամբ երեխաներին սովորեցնում ենք միմյանց հանդեպ հարգանք, որովհետեւ դա մեր առջեւ դրված կարեւոր կետերից մեկն է նաեւ»: Տնօրենից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելե՞լ է դպրոց։ «Մեզ մոտ չի եկել, հանդիպում է ունեցել ավագ դպրոցի աշակերտների հետ»: Նկատենք, որ այս նախընտրական փուլում ՄԻՊ-ը հանկարծ «արթնացել է» եւ ակտիվ շրջում է մարզերում, հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների, ավագ դպրոցների աշակերտների եւ տարեցների հետ: Օրեր առաջ էլ Անահիտ Մանասյանը ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանի հետ Հրազդանում էր:

Հասկանալի է, թե այս օրերին ՔՊ-ականներն ինչու են շրջում տարբեր կառույցներով, հանդիպում մանկավարժների, աշակերտների, տարեցների, երիտասարդների հետ, իրենց իսկ խոսքերով՝ «բազմաբովանդակ ու հետաքրքիր զրույցներ ու քննարկումներ ունենում»: Արդյոք մարդու իրավունքների պաշտպանին չէ՞ր հետաքրքրում Հրազդանի թիվ 11 դպրոցում տեղի ունեցած միջադեպը: Գալ Հրազդան ու չայցելել այն դպրոցը, որտեղ խնդիր կա` ծեծ ու անհաշտ մթնոլորտ, չզրուցել աշակերտների եւ ծնողների հետ, չբացատրել երեխաների իրավունքները: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն քիչ ոլորտներից է, որով ՄԻՊ-ը կարող է անարգել զբաղվել` չմտնելով քաղաքական դաշտ: Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի ուժով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989-ի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ՝ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է` աջակցում են նրան. Թաթոյան

Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է` աջակցում են նրան. Թաթոյան Sat,…

5 րոպե ago

Могут возникнуть проблемы с экспортом и импортом

Могут возникнуть проблемы с экспортом и импортом Sat, 28 Feb 2026 19:40:19 +0400 Около 7…

6 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները երկօրյա այցելությամբ Լոռու մարզում են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները երկօրյա այցելությամբ Լոռու մարզում են Sat, 28 Feb 2026 19:37:14 +0400…

9 րոպե ago

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին Sat, 28 Feb 2026 19:30:06 +0400 Միացյալ Նահանգներում…

16 րոպե ago

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող Sat, 28 Feb 2026…

30 րոպե ago

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել Sat, 28 Feb 2026 19:09:41 +0400…

36 րոպե ago