Մոտ 3 տարի քննում են, վերջը չի երեւում

Մոտ 3 տարի քննում են, վերջը չի երեւում

Sat, 28 Feb 2026 14:15:47 +0400


2023թ․ մայիսի 25-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վարդան Ղալումյանի, Իջեւանի պատկերասրահի նախկին տնօրեն Կարինե Հովհաննիսյանի, նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանի եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանի դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կարինե Հովհաննիսյանի ամուսնու՝ Իջեւանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի հետ գտնվելով ընկերական փոխհարաբերությունների մեջ, վերջինիս կողմից 2017-ին Երեւան տեղափոխվելուց հետո «դիտավորությամբ» հսկողություն չի իրականացրել «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի տնօրեն Կ․ Հովհաննիսյանի կողմից 2017 թ․ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ, ինչի հետեւանքով Կ․ Հովհաննիսյանը… Իջեւանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված տնօրենի աշխատավարձ է ստացել` 698 հազար 365 ՀՀ դրամ, եւ «յուրացրել», որով էական վնաս է պատճառվել Իջեւանի համայնքապետարանի օրինական շահերին:

Բացի այդ, Կ․ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ում 2013թ. ապրիլի 10-ից որպես լրագրող աշխատող Լիա Ճաղարյանի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչեւ 2018թ. հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել, աշխատանքային պայմանագիրը չի լուծել եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանձնարարել է հաշվարկել եւ Լիա Ճաղարյանին վճարել է… լրագրողի աշխատավարձ` 1 մլն 74 հազար 997 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով մյուս 2 ամբաստանյալներն Իջեւանի պատկերասրահի նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանը եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանն են։ Այս դատավարության ընթացքում Սամվել Մելքումյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Ի դեպ, Լյուդմիլա Բեկնազարյանը Վճռաբեկ դատարանի hակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանի մայրն է:

Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացման, վատնման, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ այդ գործողություններին օժանդակելու հոդվածներով։ Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ գործը համարելով շինծու։ Նրանց նկատմամբ խափանման միջոց էին ընտրվել բացակայելու արգելքը եւ չհեռանալու մասին ստորագրությունը։ Փետրվարի 27-ի նիստում հարցաքննվեցին քրեական գործով վկաներ, Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը, «Իջեւանի վերնատուն պատկերասրահի» նախկին աշխատակից Հովսեփ Աբովյանը, Բերդ քաղաքի բնակիչ Ժենյա Գիժլարյանը։ Վկաները հայտնեցին, որ պատկերասրահի տնօրեն Կարինե Հովհաննիսյանը եւ Լ․ Ճաղարյանը ՝ որպես այդ հիմնարկի լրագրող, իրենց աշխատանքը կատարել են, նրանց աշխատանքից այդ ժամանակ դժգոհություններ չեն եղել։ Լիա Ճաղարյանի լրագրողական աշխատանքը նաեւ ենթադրում է, որ նա կարող էր ստեղծագործական գործի բնույթի առումով որոշ ժամանակ չգտնվել հիմնարկում։ Ուշագրավ էր Բերդի բնակիչ ժենյա Գիժլարյանի ցուցմունքը։ Նա դատարանում հայտնեց, որ Լիա Ճաղարյանը մոտ մեկ տարի Բերդ քաղաքի բազամաբնակարան շենքում իր հարեւանն է եղել, սակայն ինքը չգիտեր Լիայի անունը։ Նա ասաց, որ Լիայի ու նրա ամուսնու բնակարանից փոքր երեխայի ձայն էր լսում։ Ճաղարյանը վկային հարցրեց` դա աղջի՞կ երեխայի, թե՞ տղայի ձայն էր, վկան ասաց՝ աղջկա։ Լիա Ճաղարյանն ասաց, որ իր աղջիկ երեխան մի տարի առաջ է ծնվել, իսկ իր առաջնեկ երեխան տղա է։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 8-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին Sat, 28 Feb 2026 19:30:06 +0400 Միացյալ Նահանգներում…

4 րոպե ago

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող Sat, 28 Feb 2026…

18 րոպե ago

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել Sat, 28 Feb 2026 19:09:41 +0400…

24 րոպե ago

Четвертая страна объявила войну Ирану: ситуация накалена

Четвертая страна объявила войну Ирану: ситуация накалена Sat, 28 Feb 2026 19:00:16 +0400 Канада присоединилась…

34 րոպե ago

Բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու` փախուստի ճանապարհներ

Բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու` փախուստի ճանապարհներ Sat, 28 Feb 2026 18:45:32 +0400 «Ես կոչ…

48 րոպե ago

Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է պատմական պատասխանատվությունը․ «Ուժեղ Հայաստան»

Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է պատմական պատասխանատվությունը․ «Ուժեղ Հայաստան» Sat, 28 Feb 2026 18:34:40 +0400…

59 րոպե ago