Իրանի թուլացումը մեծ վտանգ է Հայաստանի համար

Իրանի թուլացումը մեծ վտանգ է Հայաստանի համար

Sat, 28 Feb 2026 15:45:09 +0400


Իսրայելի անվտանգության ծառայությունների աղբյուրը պնդում է, որ Իրանի վրա հարձակումը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողությունն է, հայտնում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը: Ըստ այդ տեղեկատվության՝ թիրախներից մեկը եղել է Իրանի նախագահական համալիրը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև այն օբյեկտներին, որոնցից Իրանը կարող էր հարձակվել Իսրայելի վրա: Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին դեռևս որևէ հաղորդում չի եղել և իսրայելցիներին հրահանգ է տրվում մնալ անվտանգ գոտիների մոտ, բայց չմտնել դրանց մեջ։ Եվ չնայած այն բանի, որ հարևան Իրանում պատերազմ է, Հայաստանի իշխանությունները փողոցներում նախընտրական քարոզարշավ են իրականացնում, տարեցների հետ զրուցում և երջանիկ լուսանկարներ են հրապարակում։ Թեմայի մասին զրուցել ենք իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։

– Իրանում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել առավոտից։ Ձեր գնահատմամբ ի՞նչ պրոցեսներ են ընթանում Իրանում, ինչո՞ւ են ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակում գործել Իրանի վրա և ի վերջո այս պրոցեսները ի՞նչ ազդեցություն կթողնեն տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։ Հետևելով Հայաստանի իշխանությունների անհոգ գործողություններին, տպավորություն է, թե ոչինչ էլ տեղի չի ունենում։

– 12-օրյա պատերազմի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ վերջնականապես ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները, սակայն այժմ այս գործողությունները այլ բանի մասին են վկայում, ամեն գնով փորձում են Իրանին խեղճացնել, որպեսզի որևէ պարագայում իրանական կողմը չվերականգնվի։ Իրանի շուրջ այս ընթացքում մեծ ռազմական կուտակումներ էին և չէր կարող այս պատերազմը տեղի չունենալ, հարձակումն անխուսափելի էր, թեպետ Իրանը հայտարարում է, որ կարող է պաշտպանվել և համապատասխան գործողություններ կատարել։ ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի վրա արդեն իսկ իրանական կողմը հարձակում է գործել, ինչպես նաև Իսրայելի ամերիկյան բազայի վրա։ Իհարկե, ԱՄՆ-ն գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ գործողությունները կարող են լինել երկարատև, այդ մասին են կանխատեսում նաև ամերիկացի փորձագետները, սակայն Թրամփը հակված է գործել շատ արագ և իր շահերի առումով՝ արդյունավետ։ Ամեն անգամ ես շեշտում եմ, որ Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են միայն Իրանի ռազմավարական շահերի հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան տարածքային նկրտումներ ունեն Իրանի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն ու Իրանը ունեն երկարաժամկետ ռազմավարական շահեր։ Իրանի թուլացումը, վտանգվելը մեծ վտանգ է Հայաստանի համար։ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը չհասկացավ այն պարզ իրողությունը, որ հայտարարություններից բացի պետք է Լեռնային Ղարաբաղին գործնականում օգնություն ցուցաբերեր, ինչի արդյունքում բանը հասավ սրան։ Հայաստանի հետ իրանական կողմը դեռ այդ ժամանակ պետք է աշխատանքներ տաներ, դիվանագիտական հաճոյախոսություններից անդին։ Բայց ամեն դեպքում այն չի փոխում իրավիճակը։ Իրանի վտանգը վտանգ է Հայաստանի համար։

– Ինչո՞վ է վտանգված Հայաստանը։

– Եթե այդ պատերազմը տևի այնքան, որքան օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմն է, ապա Հայաստանը լուրջ վտանգների առաջ է կանգնելու։ Իսրայելի նպատակը Իրանի մասնատումն է։ Հայաստանը շրջապատված է թրքալեզու երկրներով, կարող են լինել անջատողական շարժումներ, եթե Աստված մի արասցե նման բան տեղի ունենա, պատկերացրեք, թե Հայաստանի հետ ինչ տեղի կունենա, չորս կողմը թշնամիներ են․․․․ ասեմ ավելին՝ մեկ շաբաթ առաջ Իսրայելից մի պաշտոնյա էր ժամանել Թուրքիա, հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանում կա 9 միլիոն ադրբեջանցի, իսկ Ադրբեջանից դուրս 40 միլիոն։ Այդ խոսակցության նպատակը կրկին Իրանի մասնատումն էր։ Թեպետ Ամերիկայի նպատակը այլ է, սակայն իրավիճակը խիստ վտանգավոր է։ Իրաքում մեկ րոպեյում 26 միլիոն գումար է ծախսում Ամերիկան, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենա, եթե այս պատերազմը լինի երկարատև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը գրոհել է Դուբայը

Իրանը գրոհել է Դուբայը Sat, 28 Feb 2026 21:00:44 +0400 Դուբայը ենթարկվել է գրոհի։ Գրոհը…

20 րոպե ago

«Կրկին փորձիր»․ վեց ցանկություն, մեկ ճակատագիր և ընտրության գինը

«Կրկին փորձիր»․ վեց ցանկություն, մեկ ճակատագիր և ընտրության գինը Sat, 28 Feb 2026 20:15:20 +0400…

1 ժամ ago

Հարյուրավոր ուսանողներ Հայաստանի բոլոր մարզերից մշտապես եղել են Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում

Հարյուրավոր ուսանողներ Հայաստանի բոլոր մարզերից մշտապես եղել են Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Sat, 28 Feb…

1 ժամ ago

Իրանը գերձայնային հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների. ISNA

Իրանը գերձայնային հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների. ISNA Sat, 28 Feb…

1 ժամ ago

Փաշինյանը Արտաշատի քաղաքապետին թևով հրում է, որ չտա նախկին ոստիկանապետի անունը

Փաշինյանը Արտաշատի քաղաքապետին թևով հրում է, որ չտա նախկին ոստիկանապետի անունը Sat, 28 Feb 2026…

1 ժամ ago

Самвел Карапетян полностью осознает историческую ответственность – «Сильная Армения»

Самвел Карапетян полностью осознает историческую ответственность - «Сильная Армения» Sat, 28 Feb 2026 20:00:37 +0400…

1 ժամ ago