Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Հայտնի «33» բենզալցակայանը վերաբացվել է․ կրակոցների կիզակետում սեփականատիրոջ որդին է

Հայտնի «33» բենզալցակայանը վերաբացվել է․ կրակոցների կիզակետում սեփականատիրոջ որդին է

Sat, 28 Feb 2026 17:15:16 +0400


Ամիսներ առաջ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին գործող «33» բենզագազալցակայանի մոտակայքում կրակոցներ էին հնչել։ Դեպքից միայն ամիսներ անց բենզալցակայանը դատախազի որոշմամբ մի քանի օրով փակվել էր, ապա երեկ վերաբացվել։

Դատախազությունից պարզաբանում են․ «Դեպքը, որի մասին բարձրաձայնում են քաղաքացիները, տեղի է ունեցել «Ալեքս 33» ՍՊԸ-ի ներքո գործող «33» բենզալցակայանում: Բենզալցակայանի աշխատակից Ս.Խ.-ն մի խումբ անձանց հետ վիճաբանել է նույն բենզալցակայանի այլ աշխատակիցների հետ:

Տեղեկանալով նշված վիճաբանության մասին՝ նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, «Ալեքս 33» ՍՊԸ տնօրեն Գոռ Սարգսյանը, Էրիկ Արշակի Բաբախանյանը և մի խումբ այլ անձինք, եկել են բենզալցակայանի հարակից տարածք և, մոտենալով Ս.Խ.-ին և նրա հետ գտնվող մի խումբ անձանց, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, ոտքերով հարվածել են հակառակ կողմի ավտոմեքենաներին, իսկ «Ալեքս 33» ՍՊԸ տնօրեն Գոռ Սարգսյանը իր մոտ ապօրինի պահվող հրազենով երկու կրակոց է արձակել հավաքված անձանց ոտքերի
ուղղությամբ:

«Ալեքս 33» ՍՊԸ տնօրեն Գոռ Ալեքսանի Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ալեքս 33» ՍՊԸ-ի ներքո գործող «33» բենզալցակայանի անվտանգության տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված՝ քննության համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող տեսաձայնագրությունները ոչնչացվել են. այդ փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասի և 479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական վարույթի նյութերի ստուգմամբ չի բացառվել, որ «Ալեքս 33» ՍՊԸ-ի ներքո գործող «33» բենզալցակայանում տեղադրված անվտանգության տեսաձայնագրող սարքերը կամ դրանց կոշտ սկավառակները կարող են ապամոնտաժված և տեղափոխված լինել այլ վայր, ինչպես նաև հնարավոր է, որ բենզալցակայանի տարածքում առկա լինեն լրացուցիչ, նախկինում չհայտնաբերված կոշտ սկավառակներ կամ այլ տվյալների կրիչներ։

Նշվածով պայմանավորված՝ քրեական վարույթով համապատասխան հանգամանքները լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ պարզելու, ինչպես նաև ապացույցների հնարավոր գտնվելու վայրերը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել դատատեսաձայնագրային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն։

Փորձաքննությունն էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տեսաձայնագրությունների գտնվելու հնարավոր վայրերը պարզելու, այլ նաև դրանց ապամոնտաժման, տեղափոխման կամ ոչնչացման գործընթացում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու և քրեական վարույթով համապատասխան անձանց քրեական հետապնդման հարցը լուծելու համար»։

Մեզ պատմեցին, որ կրակոցների կիզակետում սեփականտիրոջ որդին է։
Բենզալցակայանի վերաբացման մասին երեկ տեղեկացրել է «33»-ի ինստագրամյան էջը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը

Ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը,- հղում անելով Քննչական կոմիտեին՝ փոխանցում է «Արմենպրես»-ը։ Քրեական վարույթի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով