Մոսկվան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը

Մոսկվան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը

Sat, 28 Feb 2026 17:30:11 +0400


ԱՄՆ-ի և Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը տարածաշրջանը մոտեցնում է աղետի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը` մեկնաբանելով Իրանի դեմ հարձակումը։

ԱԳՆ-ն նշել է, որ անխոհեմ քայլին նախորդած ռազմաքաղաքական և քարոզչական նախապատրաստությունների մասշտաբն ու բնույթը, ներառյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշոր ռազմական խմբավորման կենտրոնացումը, կասկած չեն թողնում, որ խոսքը ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան և անկախ պետության դեմ նախապես ծրագրված և չհրահրված զինված ագրեսիայի մասին է, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

«Դատապարտման է արժանի նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերսկսված բանակցային գործընթացի (որն իբր կոչված է ապահովելու Իրանի շուրջ իրավիճակի երկարաժամկետ կարգավորումը) քողի տակ և հակառակ ռուսական կողմին փոխանցված այն ազդակների, թե իսրայելցիները շահագրգռված չեն իրանցիների հետ ռազմական առճակատման հարցում», – նշել են ԱԳՆ-ում:

Մոսկվայի կարծիքով՝ միջազգային հանրությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, պարտավոր է անհապաղ օբյեկտիվ և անզիջում գնահատական տալ անպատասխանատու գործողություններին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի խաղաղության, կայունության և անվտանգության կործանմանը:

«Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ վտանգավոր արկածախնդրություն են սկսել, որը տարածաշրջանն արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, ռադիոլոգիական աղետի: Ագրեսորների մտադրությունները հասկանալի են և նրանց կողմից հայտարարվում են բավականին բացահայտ՝ քանդել սահմանադրական կարգը և ոչնչացնել իրենց համար անցանկալի պետության ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիզմին», – ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանում համարում են, որ մարդածին ճգնաժամի բացասական հետևանքների պատասխանատվությունը՝ ներառյալ անկանխատեսելի շղթայական ռեակցիան և բռնության պարուրաձև աճը, ամբողջությամբ ընկած է ԱՄՆ–ի և Իսրայելի վրա:

«Ամերիկա–իսրայելական տանդեմը քողարկվում է կեղծ մտահոգությամբ, թե իբր իրանցիները չպետք է միջուկային զենք ունենան: ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունն անթույլատրելի է: Իրականում Վաշինգտոնն ու Թել Ավիվն ունեն դրդապատճառներ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն չտարածման ռեժիմի հետ: Նրանք չեն կարող չհասկանալ, որ Մերձավոր Արևելքն անվերահսկելի էսկալացիայի անդունդը գցելով` նրանք, ըստ էության, խրախուսում են աշխարհի, մասնավորապես տարածաշրջանի երկրներին ձեռք բերել ավելի ու ավելի հզոր միջոցներ՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար»,- ասված է հայտարարությունում։
Մոսկվայում առանձնակի անհանգստություն է առաջացնում վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից աշխարհակարգի միջազգային իրավական հենասյուների դեմ իրականացված ապակայունացնող հարձակումների շարքը։

«Պահանջում ենք իրավիճակն անհապաղ վերադարձնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն: Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության հիման վրա խաղաղ հանգուցալուծումների որոնմանը», – ընդգծել են գերատեսչությունում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

էլի անմեղ զոհեր․ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային

էլի անմեղ զոհեր․ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային Thu, 02 Apr 2026 17:00:07 +0400 Ռուսաստանի զինված…

5 րոպե ago

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են Thu, 02 Apr 2026…

16 րոպե ago

Եթե մարդը բան չունի թաքցնելու, ո՞րն է խնդիրը չհրապարակելու

Եթե մարդը բան չունի թաքցնելու, ո՞րն է խնդիրը չհրապարակելու Thu, 02 Apr 2026 16:41:11 +0400…

23 րոպե ago

Ով որ կասի «Ուժեղ Հայաստան»-ը պաշտոններ է բաժանում, իմ անունից ասեք` դու ստախոս ես

Ով որ կասի «Ուժեղ Հայաստան»-ը պաշտոններ է բաժանում, իմ անունից ասեք` դու ստախոս ես Thu,…

27 րոպե ago

Հավերժ հիշատակ մեր տղերքին

Հավերժ հիշատակ մեր տղերքին Thu, 02 Apr 2026 16:35:48 +0400 Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր…

29 րոպե ago

Այսօր ես իմ երկրի համար մի բան եմ ուզում

Այսօր ես իմ երկրի համար մի բան եմ ուզում Thu, 02 Apr 2026 16:32:58 +0400…

32 րոպե ago