Հավաստիացրել է, որ մանկապիղծ ֆինանսիստի հանցագործությունների հետ կապ չունի
Sat, 28 Feb 2026 18:30:34 +0400

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հանդես է եկել Կոնգրեսի կոմիտեի առաջ, որը քննում է մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործունեությունը։ Նա հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չի եղել այն հանցագործությունների մասին, որոնք գործել է Էփշտեյնը։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Ես գաղափար անգամ չունեի այն հանցագործությունների մասին, որոնք կատարել է Էփշտեյնը»,- ասել է նախկին նախագահ Քլինթոնը։
Նա նաեւ հավելել է, որ նույնիսկ հետադարձ հայացք նետելիս, ոչինչ չի տեսնում, որոնք կարող էին իրեն ստիպել, որ զգաստանար։ Քլինթոնը ընդգծել է, որ դադարեցրել է շփումը Էփշտեյնի հետ՝ նախքան նրա հանցագործությունների բացահայտումը։ Համաձայն չվերթային մատյանների, 2000-ական թվականների սկզբին Բիլ Քլինթոնը 24 անգամ թռչել է Էփշտեյնի «Lolita Express» օդանավով՝ Քլինթոնի ֆոնդի գործունեության հետ կապված։ Կոնգրեսում ցուցմունք է տվել նաեւ Հիլարի Քլինթոնը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր