Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին
Sat, 28 Feb 2026 19:30:06 +0400

Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի վարչակազմը կարող է հանձնարարել բանկերին հավաքագրել տեղեկատվություն հաճախորդների քաղաքացիության մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Եթե նման որոշում կայացվի, դա կլինի Թրամփի վարչակազմի կողմից միգրացիոն քաղաքականության խստացման գործողություններից մեկը, ասված է հոդվածում։
Բանկերն իրավունք ունեն իրենց հաճախորդների վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքագրել՝ «ճանաչիչ քո հաճախորդին» կանոնի համաձայն, որպեսզի կանխեն փողերի լվացումն ու այլ հանցագործություններ։ Դա ներառում է նաեւ սոցապահովագրության մասին տեղեկություններ։ Սակայն այդ կանոնը չի ենթադրում հավաքագրել հաճախորդի մասին կոնկրետ քաղաքացիությանը առնչվող տեղեկություններ։ Բացի այդ, Միացյալ Նահանգների օրենսդրությունը չի արգելում, որ այն մարդիկ, ովքեր ԱՄՆ քաղաքացիներ չեն, կարողանան բացել բանկային հաշիվներ։ Նախաձեռնությունը ներկայումս դեռեւս գտնվում է Ֆինանսների նախարարությունում՝ քննարկման փուլում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր