Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը

Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը

Sat, 28 Feb 2026 21:45:35 +0400


Ամերիկահայ հայտնի նկարիչ Մայքլ Արամը ստեղծում է կենցաղային հիասքանչ առարկաներ` ձեռքի աշխատանքը համադրելով նրբագեղության հետ։ Նա իր ճանապարհը սկսել է Հնդկաստան զբոսաշրջային այցելությամբ եւ համեստ մեկնարկային կապիտալով։ Այսօր արդեն գլոբալ ապրանքանիշի ստեղծող է, որը միավորում է հարյուրավոր վարպետների։ Ծնվել է 1963 թվականին, ամերիկյան Պրովիդենսում՝ հայկական ավանդապահ ընտանիքում։ Մասնագիտական կրթություն ստացել է Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Կերպարվեստ է ուսանել Ֆլորենցիայում, ապա, վերադառնալով ԱՄՆ, շարունակել է ուսումնառությունը Նյու Յորքում։ Կարիերան սկսել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի խմբագրությունում՝ որպես գրքերի եւ պաստառների դիզայներ։ 1989-ին տուրիստական այցելությամբ մեկնել է Հնդկաստան, որն էլ նրա համար շրջադարձային է դարձել։ Հին Դելլիում նա բացահայտել է մետաղամշակման արհեստը, տարվել արհեստավորների աշխատանքով, յուրացրել այդ արհեստի բոլոր նրբությունները։ Այստեղ էլ ծանոթացել է վարպետ Մոհամեդ Իդրիսի հետ։ Միասին ստեղծել են առաջին աշխատանքը` դեկորատիվ բռնակով կոշիկի եղջյուր։

Հետագա տասնամյակներին այն դարձել է մասշտաբային բիզնես՝ համաշխարհային հռչակով։ Մայքլ Արամն իրեն անվանում է պատահական բիզնեսմեն, քանի որ նախնական կապիտալը, որով սկսել է բիզնեսը, կազմել է ընդամենը 2 հազար ամերիկյան դոլար։ Հարավային Դելիի նրա արհեստանոցում այսօր աշխատում է ավելի քան 200 արհեստավոր, որոնք կյանքի են կոչում նկարչի ամենաբարդ մտահղացումները, իսկ նա ապրում է երկու երկրում միաժամանակ՝ տարվա մի մասն անցկացնելով Հնդկաստանում։ Իր գլխավոր ձեռքբերումը Մայքլ Արամը համարում է բարձր արվեստի եւ նյութական արհեստի միջեւ ամուր կամրջի ստեղծումը։ Նրա բրենդի փիլիսոփայությունը` մարդը պետք է ապրի գեղեցիկ միջավայրում, իսկ տան յուրաքանչյուր առարկա իր մեջ հուզական լիցք պետք է պարունակի։ Նրա համար կարեւոր է, որ պահպանվի ձեռքի աշխատանքի հետքը, քանի որ աշխատանքի եզակիությունը հենց դրանում է։ Նա է 2016-ին՝ Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի ժամանակ պատրաստել հայտնի նվեր «Նոյան տապանը», որն իրենից ներկայացնում է սիմվոլիզմի եւ վարպետության զուգորդում, խաղաղության եւ հույսի խորհրդանիշ։ Իսկ ներշնչանքն իր արհեստի եւ արվեստի համար՝ հայազգի նշանավոր նկարիչը վերցնում է բնությունից։ Այսօր արդեն «Մայքլ Արամ» ապրանքանիշի գործերը ներկայացված են աշխարհի ավելի քան 600 հայտնի խանութներում, եւ ամեն գործ, որ ստեղծված է նրա կողմից, անկրկնելի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Temu-ի հետ ենք բանակցում․ Փաշինյան

Temu-ի հետ ենք բանակցում․ Փաշինյան Sun, 29 Mar 2026 15:30:22 +0400 Temu-ի հետ բանակցում ենք…

18 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում գրասենյակ է բացում

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում գրասենյակ է բացում Sun, 29 Mar 2026 15:25:22 +0400 «Ուժեղ Հայաստան»-ը Գավառում…

23 րոպե ago

Անահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին

Անահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին Sun, 29 Mar 2026 15:15:28 +0400…

33 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները`այսօր

Տարադրամի փոխարժեքները`այսօր Sun, 29 Mar 2026 15:00:00 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝ մարտի 29-ի դրությամբ․…

49 րոպե ago

Գյուղացին իր մշակած բերքով ոչ թե պետք է գոյատեւի, այլ՝ շահույթ ստանա. Դավիթ Անանյանը՝ գյուղնախարարությունը վերականգնելու մասին

Գյուղացին իր մշակած բերքով ոչ թե պետք է գոյատեւի, այլ՝ շահույթ ստանա. Դավիթ Անանյանը՝ գյուղնախարարությունը…

1 ժամ ago

Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը. Հայտնի է փոքրիկի անունը

Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը. Հայտնի է փոքրիկի անունը Sun, 29 Mar 2026 14:45:00 +0400…

1 ժամ ago