Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը

Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը

Sat, 28 Feb 2026 21:45:35 +0400


Ամերիկահայ հայտնի նկարիչ Մայքլ Արամը ստեղծում է կենցաղային հիասքանչ առարկաներ` ձեռքի աշխատանքը համադրելով նրբագեղության հետ։ Նա իր ճանապարհը սկսել է Հնդկաստան զբոսաշրջային այցելությամբ եւ համեստ մեկնարկային կապիտալով։ Այսօր արդեն գլոբալ ապրանքանիշի ստեղծող է, որը միավորում է հարյուրավոր վարպետների։ Ծնվել է 1963 թվականին, ամերիկյան Պրովիդենսում՝ հայկական ավանդապահ ընտանիքում։ Մասնագիտական կրթություն ստացել է Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Կերպարվեստ է ուսանել Ֆլորենցիայում, ապա, վերադառնալով ԱՄՆ, շարունակել է ուսումնառությունը Նյու Յորքում։ Կարիերան սկսել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի խմբագրությունում՝ որպես գրքերի եւ պաստառների դիզայներ։ 1989-ին տուրիստական այցելությամբ մեկնել է Հնդկաստան, որն էլ նրա համար շրջադարձային է դարձել։ Հին Դելլիում նա բացահայտել է մետաղամշակման արհեստը, տարվել արհեստավորների աշխատանքով, յուրացրել այդ արհեստի բոլոր նրբությունները։ Այստեղ էլ ծանոթացել է վարպետ Մոհամեդ Իդրիսի հետ։ Միասին ստեղծել են առաջին աշխատանքը` դեկորատիվ բռնակով կոշիկի եղջյուր։

Հետագա տասնամյակներին այն դարձել է մասշտաբային բիզնես՝ համաշխարհային հռչակով։ Մայքլ Արամն իրեն անվանում է պատահական բիզնեսմեն, քանի որ նախնական կապիտալը, որով սկսել է բիզնեսը, կազմել է ընդամենը 2 հազար ամերիկյան դոլար։ Հարավային Դելիի նրա արհեստանոցում այսօր աշխատում է ավելի քան 200 արհեստավոր, որոնք կյանքի են կոչում նկարչի ամենաբարդ մտահղացումները, իսկ նա ապրում է երկու երկրում միաժամանակ՝ տարվա մի մասն անցկացնելով Հնդկաստանում։ Իր գլխավոր ձեռքբերումը Մայքլ Արամը համարում է բարձր արվեստի եւ նյութական արհեստի միջեւ ամուր կամրջի ստեղծումը։ Նրա բրենդի փիլիսոփայությունը` մարդը պետք է ապրի գեղեցիկ միջավայրում, իսկ տան յուրաքանչյուր առարկա իր մեջ հուզական լիցք պետք է պարունակի։ Նրա համար կարեւոր է, որ պահպանվի ձեռքի աշխատանքի հետքը, քանի որ աշխատանքի եզակիությունը հենց դրանում է։ Նա է 2016-ին՝ Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի ժամանակ պատրաստել հայտնի նվեր «Նոյան տապանը», որն իրենից ներկայացնում է սիմվոլիզմի եւ վարպետության զուգորդում, խաղաղության եւ հույսի խորհրդանիշ։ Իսկ ներշնչանքն իր արհեստի եւ արվեստի համար՝ հայազգի նշանավոր նկարիչը վերցնում է բնությունից։ Այսօր արդեն «Մայքլ Արամ» ապրանքանիշի գործերը ներկայացված են աշխարհի ավելի քան 600 հայտնի խանութներում, եւ ամեն գործ, որ ստեղծված է նրա կողմից, անկրկնելի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Եթե Հայաստանը չի իրականացնում իր գործառույթները, չենք կարող օտարազգի դեսպաններից ակնկալիք ունենալ

«Հրապարակ». Եթե Հայաստանը չի իրականացնում իր գործառույթները, չենք կարող օտարազգի դեսպաններից ակնկալիք ունենալ Thu, 17…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում

«Հրապարակ»․ Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում Thu, 17 Sep 2026 09:08:46 +0400 3 տարի առաջ…

21 րոպե ago

Պատմական հանդիպում․ Թրամփը հյուրընկալել է հայ հոգևոր առաջնորդներին և ՀՀ դեսպանին (լուսանկարներ)

Պատմական հանդիպում․ Թրամփը հյուրընկալել է հայ հոգևոր առաջնորդներին և ՀՀ դեսպանին (լուսանկարներ) Thu, 17 Sep…

24 րոպե ago

Լկտիության աղբյուրը դուք եք

Լկտիության աղբյուրը դուք եք Thu, 17 Sep 2026 09:00:58 +0400 Ի՜նչ հաճույքով է մարդը «Քյարքի»…

29 րոպե ago

«Հրապարակ». Ինչո՞ւ խոշորացնել խոշորը. վանաձորյան մանիպուլյացիաներ

«Հրապարակ». Ինչո՞ւ խոշորացնել խոշորը. վանաձորյան մանիպուլյացիաներ Thu, 17 Sep 2026 08:45:27 +0400 Կառավարությունը, ինչպես հայտնի…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել

«Հրապարակ»․ Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել Thu, 17 Sep 2026 08:25:31 +0400 «Հրապարակ»֊ի տեղեկություններով` ամիսներ…

1 ժամ ago