Ըստ տարբեր աղբյուրների` Ալի Խամենեին սպանված է

Ըստ տարբեր աղբյուրների` Ալի Խամենեին սպանված է

Sun, 01 Mar 2026 00:05:40 +0400


ԱՄՆ-Իսրայելական գործողության արդյունքում սպանվել են մի քանի բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Այս մասին հայտնում են իսրայելական Channel 12-ը և Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի և Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ իր աղբյուրին հղում անելով։

Ռավիդի խոսքով՝ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյտերը Վաշինգթոնում գտնվող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների տեղեկացրել է մահվան մասին։

Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի ապրիլի 19-ին Մաշհադում՝ Իրանի երկրորդ ամենաբնակեցված քաղաքում։ Նա հռչակվել է Մեծ այաթոլլա 1994 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր նա բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը, իսկ 2014 թվականին նա ԱՄՆ-ն անվանել է «ամբողջ մարդկության դեմ բռնապետության խորհրդանիշ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով