Մի շտապեք Իրանի տապալման հարցում․ Խամենեիի մահը լուծում չէ

Մի շտապեք Իրանի տապալման հարցում․ Խամենեիի մահը լուծում չէ

Sun, 01 Mar 2026 12:27:01 +0400


Մի շտապեք Իրանի տապալման հարցում: Խամենեիի մահը լուծում չէ։ Առավել ևս՝ եթե հարցը դիտարկվում է Իրանի ռեժիմի տապալման տրամաբանությամբ։

Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ։ Այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ընտրական մեխանիզմը չէ, այլ աստվածաբանական մանդատը։ Այսպիսի համակարգում առաջնորդը պարզապես քաղաքական դերակատար չէ՝ նա գաղափարի մարմնավորում է, հավատքի խորհրդանիշ։
Աշխարհիկ ռեժիմների տապալման դասական տեսությունները այստեղ մեխանիկորեն չեն աշխատում։ Այստեղ պայքարը ծրագրերի կամ էլիտաների միջև չէ միայն այլ հավատքի, ինքնության և սրբազան ընկալումների դաշտում։ Իսկ հավատքը քաղաքական տեխնոլոգիաներով չի ապամոնտաժվում։

Ավելին՝ հոգևոր առաջնորդի բռնի մահը կարող է տալ բացարձակ հակառակ էֆեկտը։ Թեոկրատական համակարգում նահատակության նարատիվը հզորագույն մոբիլիզացնող ռեսուրս է։ Խամենեիի մահը կարող է վերածվել հանունի մարտիրոսական խորհրդանիշի, որը ոչ թե կթուլացնի համակարգը, այլ կուժեղացնի դրա շուրջ լայն հանրային համախմբումը։ Այդ պարագայում վախը կարող է պարտվել գաղափարին, իսկ արտաքին ճնշումը՝ վերածվել ներքին համախմբման կատալիզատորի։

Պետք է հստակ հասկանալ, եթե խնդիրը ռեժիմի տապալումն է, ապա դա ավտոմատ կերպով չի տեղի ունենալու առաջնորդի սպանության արդյունքում։ Թեոկրատական պետություններում համակարգը վերարտադրվում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նախևառաջ գաղափարական հիմքով։ Անձի ֆիզիկական վերացումը չի նշանակում գաղափարի փլուզում այլ հակառակը առասպելացնում և սրբադասում է նրան:

Քաղաքական գործընթացները չեն լուծվում սպանություններով։ Հատկապես երբ խոսքը գնում է գաղափարական պետության մասին։ Ովքեր կարծում են, թե մեկ մարդու մահը բավարար է համակարգը քանդելու և արևմտյան մոդելի պետութուն կառուցելու համար, կամ չեն հասկանում թեոկրատիայի կառուցվածքը, կամ դիտավորյալ պարզեցնում են իրականությունը։ Աշխարհը կառավարում է գաղափարը, իսկ փողը գաղափարն աշխատեցնելու զուտ միջոց է:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ Սահմանադրությունը փոխում է իր համար․ Թաթոյան

Մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ Սահմանադրությունը փոխում է իր համար․ Թաթոյան…

8 ժամ ago

Բրունո Մարսը նոր ալբոմ է թողարկել

Բրունո Մարսը նոր ալբոմ է թողարկել Sun, 01 Mar 2026 23:45:00 +0400 Աշխարհահռչակ կատարող Բրունո…

8 ժամ ago

Լույս չի լինի հետևյալ հասցեներում

Լույս չի լինի հետևյալ հասցեներում Sun, 01 Mar 2026 23:30:00 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

8 ժամ ago

«Сегодня объявят о разводе, завтра — о венчании: шоу должно продолжаться»

«Сегодня объявят о разводе, завтра — о венчании: шоу должно продолжаться» Sun, 01 Mar 2026…

8 ժամ ago

Հրապարակվել է սպանված Խամենեիի թոռնուհու լուսանկարը

Հրապարակվել է սպանված Խամենեիի թոռնուհու լուսանկարը Sun, 01 Mar 2026 23:09:58 +0400 Նախօրեին սպանված «Ռահբար»…

8 ժամ ago

Իրանը կարող է չմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը․ որ երկիրն է փոխարինելու այդ դեպքում

Իրանը կարող է չմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը․ որ երկիրն է փոխարինելու այդ դեպքում Sun, 01…

9 ժամ ago