Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ

Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ

Sun, 01 Mar 2026 13:15:00 +0400


«Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ»։ 2026 թվականի փետրվարի 28-ը կարելի է դիտարկել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության կիրառման ընտրողականության խոսուն օրինակ։

Արտաշատ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հետաքրքրվեց քաղաքում կառուցված աչք ծակող շինություններով։ Արտաշատի քաղաքապետի պարզաբանմամբ՝ այդ շինություններից մեկը պատկանում է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով պաշտոնի էր նշանակվել Փաշինյանի վարչապետության շրջանում և հետագայում անցել է կենսաթոշակի։
Ստեղծված իրավիճակում տրամաբանական կլիներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հռչակած իշխանությունները նախաձեռնեին առնվազն փաստերի ստուգում՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ շինության կառուցման համար օգտագործված ֆինանսական միջոցների ծագումն օրինական է։ Հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է բարձրաստիճան նախկին պաշտոնյայի։ Սակայն հրապարակային արձագանքը սահմանափակվեց քաղաքապետի ձեռքի «բզումով», և որևէ տեսանելի հանձնարարական կամ վերահսկողական գործընթաց այդ պահին չհայտարարվեց։

Քաղաքական ենթատեքստն ավելի ընդգծված է դառնում այն տեղեկության ֆոնին, որ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, ՔՊ վարչության կողմից ընդգրկվել է 2026 թվականի ընտրությունների համամասնական ցուցակում։ Թեև այս փաստն ինքնին իրավական խախտում չի ենթադրում, այն առաջացնում է առնվազն հանրային ընկալման խնդիր, երբ կոռուպցիոն հնարավոր ռիսկեր պարունակող դրվագները չեն ստանում հրապարակային ու իրավական արձագանք։

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ոչ միայն քաղաքական հայտարարություններ ու ընդդիմադիրների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներ, այլև համաչափ և հավասար կիրառվող վերահսկողական մեխանիզմներ ու գործողություններ՝ անկախ անձնական կամ կուսակցական կապերից։ Հակառակ դեպքում ակնհայտ են ընտրողական արդարադատության մոտեցումները, ինչը նվազեցնում է հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
01.03.2026 թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սա տասնամյակներով զգացնել է տալու

Սա տասնամյակներով զգացնել է տալու Mon, 02 Mar 2026 11:38:20 +0400 «Տարածաշրջանային պայթյունն այս երկու…

10 րոպե ago

Կարևոր՝ վարորդների համար. ինչ փոփոխություն է սպասվում

Կարևոր՝ վարորդների համար. ինչ փոփոխություն է սպասվում Mon, 02 Mar 2026 11:35:53 +0400 Մայրաքաղաքում տրանսպորտային…

13 րոպե ago

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը, ինչ է կատարվում

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը, ինչ է կատարվում Mon, 02 Mar 2026 11:30:39 +0400…

18 րոպե ago

Արցախը իմ ինքնության անբաժան մասն է․ Թաթոյան

Արցախը իմ ինքնության անբաժան մասն է․ Թաթոյան Mon, 02 Mar 2026 11:23:36 +0400 Latest news…

25 րոպե ago

Վավերացումների նվազում է արձանագրվել

Վավերացումների նվազում է արձանագրվել Mon, 02 Mar 2026 11:17:58 +0400 Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում…

30 րոպե ago

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է…

32 րոպե ago