«Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել
Sun, 01 Mar 2026 13:45:00 +0400

«Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա չվերթները։
Չեղարկվել են նաև Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից և Դոհայից դեպի Երևան նախատեսված չվերթները։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստում է պատմության մեջ ամենակատաղի հարձակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Իրանին կոչ է արել զերծ մնալ դրանից՝ հակառակ դեպքում սպառնալով այնպիսի ուժով հարվածներ, ինչպիսին դեռ ոչ ոք չի տեսել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր