Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված

Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված

Sun, 01 Mar 2026 14:45:00 +0400


Չորս ամիս շարունակ ամեն կիրակի տարբեր եկեղեցիներում «պատարագի» մասնակցելուց ու կարգալույծ նախկին հոգևորականների կողմից կեղծ «պատարագներ» բեմադրելուց հետո Նիկոլ Փաշինյանը այս կիրակի առաջին անգամ պատարագի չի մասնակցում։ Նա իր շրջիկ խմբի ընդլայնված կազմով ավելի կարևոր գործով է զբաղված՝ քարոզարշավ է անում։

Հետաքրքրական է, որ 4 ամիս շարունակ, իր կողմից բազմաթիվ հորդորներից հետո Փաշինյանը կառավարության փոքրաթիվ ներկայացուցիչներ էր համախմբել իր շուրջը՝ կեղծ պատարագներին մասնակցելու համար, իսկ այսօր, երբ ՔՊ ցուցակի առաջին 50 համարներով քարոզարշավ են անում, Փաշինյանը որևէ եկեղեցի չգրոհեց։

Նշենք, որ նախորդ շաբաթ էլ Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ չզեղչվեց Վեհափառի անունը։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական շրջանում հանգիստ թողնել եկեղեցին ու Վեհափառին՝ ձայներ չկորցնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը սկսեց քարոզարշավը

Փաշինյանը սկսեց քարոզարշավը Sat, 28 Feb 2026 12:13:47 +0400 Նիկոլ Փաշինյանը այսօր ՔՊ ներկուսակցական ընտրություններին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով