Ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հայտարարվել է «Սրբազան պատերազմ»

Ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հայտարարվել է «Սրբազան պատերազմ»

Sun, 01 Mar 2026 16:30:00 +0400


Իրանում այաթոլլա Մաքարեմ Շիրազին «ջիհադ» կամ «Սրբազան պատերազմ» է հայտարարել ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Այդ հայտարարությունը տարածել է Tasnim լրատվական գործակալությունը։ Շիրազին հայտարարել է, որ Իրանի ողջ ժողովուրդն ու իսլամադավան բոլոր մարդիկ հանդիսանում են այաթոլլա Ալի Խամանեիի արյան վրիժառուներ։ Այաթլլա Շիրազին նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են պատասխանատու այաթոլլա Խամանեիի սպանության համար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն ու Թել-Ավիվը հանդիսանում են գլխավոր մեղավորները տեղի ունեցածի։ Նա Իսրայելն ու Միացյալ Նահանգները բնութագրել է որպես մեծամիտ եւ չարանենգ երկրներ»։ Շիրազին վրիժառությունը հայտարարել է կրոնական պարտք բոլոր մահմեդականների համար, որով միայն կջնջվի գործված հանցանքի արյան կանչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի քաղաքապետարանի «կրկնակի բարեկարգման» գործը․ համակարգային կոռուպցիոն ռիսկեր

Երևանի քաղաքապետարանի «կրկնակի բարեկարգման» գործը․ համակարգային կոռուպցիոն ռիսկեր Mon, 02 Mar 2026 13:25:42 +0400 Հայտնի…

8 րոպե ago

Ինչու են կարկանդակ ուտում, երբ Իրանում պատերազմ է

Ինչու են կարկանդակ ուտում, երբ Իրանում պատերազմ է Mon, 02 Mar 2026 13:23:42 +0400 Ազգային…

10 րոպե ago

Խամենեիի մահը՝ ամերիկյան կողմի սխալ հաշվա՞րկ, թե՞ նոր քաոսի սկիզբ

Խամենեիի մահը՝ ամերիկյան կողմի սխալ հաշվա՞րկ, թե՞ նոր քաոսի սկիզբ Mon, 02 Mar 2026 13:15:28…

19 րոպե ago

Պետությունը պետք է կառավարեն լավագույնները, այլ ոչ թե ամենահարմարվողները

Պետությունը պետք է կառավարեն լավագույնները, այլ ոչ թե ամենահարմարվողները Mon, 02 Mar 2026 13:07:10 +0400…

27 րոպե ago

Թուրքիան չեղարկել է բոլոր չվերթները դեպի Իրան

Թուրքիան չեղարկել է բոլոր չվերթները դեպի Իրան Mon, 02 Mar 2026 13:00:51 +0400 Թուքիայի տրանսպորտի…

33 րոպե ago

Ինչ կարծիք ու դիրքորոշում ունեն հայ օգտատերերը

Ինչ կարծիք ու դիրքորոշում ունեն հայ օգտատերերը Mon, 02 Mar 2026 12:45:05 +0400 Սոցիալական ցանցերում…

49 րոպե ago