Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հայտարարվել է «Սրբազան պատերազմ»

Ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հայտարարվել է «Սրբազան պատերազմ»

Sun, 01 Mar 2026 16:30:00 +0400


Իրանում այաթոլլա Մաքարեմ Շիրազին «ջիհադ» կամ «Սրբազան պատերազմ» է հայտարարել ընդդեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Այդ հայտարարությունը տարածել է Tasnim լրատվական գործակալությունը։ Շիրազին հայտարարել է, որ Իրանի ողջ ժողովուրդն ու իսլամադավան բոլոր մարդիկ հանդիսանում են այաթոլլա Ալի Խամանեիի արյան վրիժառուներ։ Այաթլլա Շիրազին նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են պատասխանատու այաթոլլա Խամանեիի սպանության համար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն ու Թել-Ավիվը հանդիսանում են գլխավոր մեղավորները տեղի ունեցածի։ Նա Իսրայելն ու Միացյալ Նահանգները բնութագրել է որպես մեծամիտ եւ չարանենգ երկրներ»։ Շիրազին վրիժառությունը հայտարարել է կրոնական պարտք բոլոր մահմեդականների համար, որով միայն կջնջվի գործված հանցանքի արյան կանչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

5 երկիր «ցեղասպան» պետության պատճառով բոյկոտել է «Եվրատեսիլը»․ սկանդալ

5 երկիր «ցեղասպան» պետության պատճառով բոյկոտել է «Եվրատեսիլը»․ սկանդալ Tue, 12 May 2026 07:00:29 +0400 …