Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը․ ինչ է բացահայտում

Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը․ ինչ է բացահայտում

Sun, 01 Mar 2026 18:15:51 +0400


Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հայտարարության վերլուծություն։

Նարցիստիկ (անձնային խանգարում) ընտանիքի դասական դրսևորում. երբ ընտանիքի ներսում «դժոխք» է, իսկ հասարակության առջև՝ սիրող ամուսիններ և երջանիկ ընտանիք բեմականացում, թե՞ քաղ. տեխնոլոգիա։

Եթե վարչապետի տիկնոջ հայտարարությունը դիտարկենք որպես քաղ. տեխնոլոգիա, ապա այն խայտառակ անհաջող էր։ Պատմելով այն մասին, որ միջազգային այցերին ներկայացել է ոչ պատշաճ (իր ունեցածով) և ստիպված է եղել «աճպարարություն» անել այս կամ այն ոճաբանի կողմից տրամադրվող հագուստով ներկայանալու համար, ապա փաստացի ասում է, որ ամուսինը գումարը վատնել է ամեն ինչի վրա, բացի իրենից։

Այս ամենն, իհարկե, աբսուրդի ժանրից է։ Նրա կերպարը՝ թե՛ մտածված քայլ է, թե արտաքին տեսքի անկարևորության հետևանք, թե՛ էսթետիկ ինտելեկտի բացակայություն, իսկ դա գումարի քանակի հետ որևէ կապ չունի։

Բազմաթիվ մեծահարուստ կանանց համար արտաքին տեսքն ու խնամվածությունն առաջնային չեն, այնինչ կինն իր վերջին գումարը կվատնի արտաքին տեսքի վրա, եթե կարևոր է համարում։ 5 000 000-ը և ամսական աշխատավարձը, ըստ իս, բավականաչափ գումար էր հանրությանը պատշաճ ներկայանալու համար։

Նման հայտարարությամբ նա իր տղամարդուն՝ (իսկ նրա համար Ն.Փ.-ն տղամարդ է առաջին հերթին և ապա երկրի վարչապետ), բավականին անհաջող լույսի ներքո է ցուցադրում։ Սովորաբար կանայք տղամարդուն դատում են նրա զուգընկերուհու միջոցով։ Այն մանրամասները, որոնք մեզ հասան, ակնհայտ է, որ կիջեցնեն Ն.Փ.-ի վարկանիշը իր ընտրազանգվածի՝ իգական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ նրանք մեծամասնություն են։

Հայտնի խոսք կա հետսովետական երկրներում օգտագործվող՝ «լավ տղամարդուց չեն գնում»։ Սա ևս նրա վարկանիշը որպես տղամարդ և որպես վարչապետ, իհարկե, կնվազեցնի։

Չեմ բացառում, իհարկե, որ այս ամենի հիմքում ամենևին այլ պատճառներ են՝

•Ն.Փ.-ին ընտրություններից առաջ ազնվագույն ղեկավար ցույց տալու փորձ։

•Նոր քաղ. ուժով պայմանավորված քաղ. հնարք (օրերս կանդրադառնամ)։

•Իշխանությունը հանձնելու փորձ։

•Կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների կանխարգելում։

•Սեփական թիմին դաս տալու փորձ, որ եթե կնոջս հետ եմ «արդարամիտ», ապա ձեզ ևս չեմ խնայի։

•Նոր տարածքների հանձնումը։

•Ա.Հ.-ի քաղաքական ուժի ձևավորումը։

•Ընտանիքի անվտագությունն ապահովելու փորձ, որի արդյունքում հենց այս գինն է վճարվել…

Ակնհայտ է մեկ պարզ ճշմարտություն՝ անկախ պատճառահետևանքային կապի, սիրող և երջանիկ զույգը նման քայլի չէր գնա։

Հետևություն՝ իրականությունը ավելի խայտառակ է, քան մեզ փորձեցին ցուցադրել… Դա ևս մանիպուլացիոն հնարք է։

Ուշագրավ է, որ վարչապետի տիկնոջ հայտարարությունը՝ փոքրից հրաժարվելով «մեծը» քողարկելու այս մանիպուլացիոն հնարքը. խոսքը զարդերից և հագուստից հրաժարվելու մասին է, կիրառվեց ընտրություններից առաջ, պարգևավճարների հետ կապված աղմուկից հետո, ինչպես նաև օրեր առաջ «Մեր ձևով» շարժման կողմից հնչած՝ «մի խաբվեք իրենց հագուստին, իրենք լավ էլ ծախսում են», արտահայտությունից հետո։

Ըստ Կարպմանի եռանկյունու, վարչապետի տիկնոջ համար ընտրել են հայ հասարակության համար ընդունելի՝ զոհի դերը, դրանով իսկ վարչապետին դարձնելով ագրեսոր, այնինչ միշտ հակառակն է եղել, և ըստ շրջանառվող լուրերի՝ գորշ կարդինալի դերում հենց Աննա Հակոբյանն էր։

Վարչապետն, իհարկե՝ ըստ նախնական պայմանավորվածության, ընդունեց ագրեսորի դերը, որն ակնհայտ էր իր ուղերձից, այնինչ այդ քայլը մենթալիտետով է պայմանավորված, քանի որ պատրիարխալ հասարակություններում տղամարդը շատ ավելի ընդունելի է՝ որպես ագրեսոր (ուժեղ մեկը), քան զոհ (թույլ և անկամք) մեկը։

Այնուամենայնիվ, Ն.Փ.-ի տիկնոջ խոսքը լի էր բարձր հուզականությամբ, տագնապի զգացումով, ճնշված ագրեսիայով, արհամարհանքով, կոգնիտիվ ծանրաբեռնվածությամբ, պաշտպանական ժեստերով, որոնց ժամանակ փորձ է կատարվում թեմայից ուշադրությունը տեղափոխել դեպի մարմին, հագուստ կամ աքսեսուարներ, աֆեկտի վերահսկմամբ (հոգեվիճակի կայունացման փորձ), թատերականությամբ, մանիպուլացիոն հնարքներով, ինչպես նաև ձայնը դողում էր այն հատվածներում, որտեղ նա պատմում է առանձնատունը լքելու, աշխատանքը պահպանելու և սիրո, հոգատարության մասին խոսելու ժամանակ։

Աննա Հակոբյանն իր խոսքն ավարտում է հետևյալ արտահայտությամբ՝ «չեմ ուզում ասել, սիրում եմ բոլորիդ, քանի որ իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ՝ այն հոգատարությամբ և խնամքով, որը ուղղվում է սիրած էակին»։

Այստեղ մենք ականատես ենք լինում տրամաբանական աղճատման, երբ ուղերձը դեպի ժողովուրդը անգիտակցաբար փոխարինվում է տղամարդ–կին սիրո խոստովանության բովանդակությամբ և չարդարացված իրականությամբ։

Բոլորս գիտենք, թե «սիրում եմ բոլորիդը»՝ ում խոսքերն են։

Իր խոսքով՝ Աննա Հակոբյանը, խոստովանեց, որ վարչապետը, թեև ասում է, որ սիրում է թե՛ իրեն, թե՛ հայ ժողովրդին, բայց չի ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ հոգատարություն և խնամք, իսկ նա, ի տարբերություն իր ամուսնու՝ երկրի վարչապետի, փորձում է ցուցադրել, որ իր ութ տարվա գործունեության հիմքում միայն սեր և հոգատարություն է ցուցաբերել ժողովրդի հանդեպ։

Այս հատվածը կարող ենք դիտարկել թե՛ մանիպուլացիոն հնարք, թե՛ արժեզրկման փորձ, թե՛ մրցակցություն, թե սիրո և հոգատարության պակաս ունեցող կնոջ հոգու ճիչ…

Համառոտ մասնագիտական դիտարկումներ:

•Ն.Փ.-ն հուզականորեն ավելի ջերմ է և ավելի կապված է իր տիկնոջը։

•Երկուսն էլ ամբիցիոզ են և ավտորիտար։

•Ն.Փ.-ն ինտուիտ է, իսկ Ա.Հ.-ն ռազմավար։

•Ա.Հ.-ն համակարգող ղեկավար է, իսկ Ն.Փ.-ն դիվանագիտորեն ճկուն, խարիզմատիկ և ոգեշնչող։

Ինձ համար՝ որպես հոգեվերլուծաբան, հետաքրքիր է հետևել նախընտրական

աժիոտաժին, ուսումնասիրել կիրառվող քաղ. տեխնոլոգիաները և հանրային արձագանքը։

Սպասենք հետագա զարգացումներին…

Հոգեվերլուծող Լինդա Դավթյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը «տեղը դրեց» Թրամփին

Իրանը «տեղը դրեց» Թրամփին Mon, 02 Mar 2026 10:30:51 +0400 Թեհրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների…

7 րոպե ago

Ինչ են պահանջում Լևոն Լևոն Մկրտչյանից

Ինչ են պահանջում Լևոն Լևոն Մկրտչյանից Mon, 02 Mar 2026 10:25:50 +0400 Հակակոռուպցիոն դատարանը վարույթ…

12 րոպե ago

Իրանն ամերիկյան կործանիչ է խոցել

Իրանն ամերիկյան կործանիչ է խոցել Mon, 02 Mar 2026 10:15:44 +0400 Իրանը Քուվեյթի երկնքում խոցել…

22 րոպե ago

Ինչքա՞ն են հարվածելու Իրանին․ Թրամփը ժամկետ է նշել

Ինչքա՞ն են հարվածելու Իրանին․ Թրամփը ժամկետ է նշել Mon, 02 Mar 2026 10:00:25 +0400 ԱՄՆ…

38 րոպե ago

Վարչապետի թեկնածու առաջադրվելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է

Վարչապետի թեկնածու առաջադրվելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է Mon, 02 Mar 2026 09:45:41…

52 րոպե ago

Վերջին նորությունները Իրանի շուրջ այս ժամի դրությամբ

Վերջին նորությունները Իրանի շուրջ այս ժամի դրությամբ Mon, 02 Mar 2026 09:38:08 +0400 Արման Աբովյանի…

60 րոպե ago