Երկուշաբթի , 2 Մարտի 2026

ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում

ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում

Mon, 02 Mar 2026 09:30:00 +0400


Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում է կայացրել փակել Թեհրանում իր դեսպանատունը և հետ կանչել դեսպանին և բոլոր դիվանագետներին Իրանի մայրաքաղաքից՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, հայտարարել Է ԱՄԷ-ի ԱԳՆ-ն:

«ԱՄԷ- ն հայտարարում է Թեհրանում դեսպանատան փակման և Իրանում դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին»,-ասված Է ԱՄԷ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Դուբայը, Աբու Դաբին և նույնիսկ Շարժան ամերիկյան օբյեկտների պատճառով հայտնվել են իրանական հարվածների տակ։ Ավելի ուշ Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել ԱՄԷ-ին պատկանող նավթային հորատանցքը (նկարում): Համացանցում հրապարակում են նաև Աբու Դաբիում ֆրանսիական ռազմածովային բազայի վրա հարվածի կադրերը: Հաղորդվում է, որ ԱԹՍ-ն հասել է այն շենքին, որտեղ գտնվում է Աբու Դաբիում Իսրայելի դեսպանատունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով