Ինչու մինչև հիմա չի ցավակցել
Mon, 02 Mar 2026 12:04:53 +0400

Լրագրողները քիչ առաջ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից Ազգային ժողովում հետաքրքրվեցին, թե ինչու Կառավարության ղեկավարը մինչև հիմա ցավակցություն չի հղել հարևան Իրանին տեղի ունեցող զարգացումների ֆոնին:
Նախարարը նշեց, որ ոլորտին չի տիրապետում, մասնագետ չէ, ուստի չի կարող հստակ մեկնաբանություն անել:
«Ես անվտանգության խորհրդի անդամ էլ չեմ, մասնագետ չեմ»,- նշեց նա:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կաշկանդում են Փաշինյանին դա անել, Գալյանը նշեց.« Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք համագործակցությունը մի շարք ոլորտներում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր