Թուրքիան չեղարկել է բոլոր չվերթները դեպի Իրան
Mon, 02 Mar 2026 13:00:51 +0400

Թուքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ լարվածության աճի և տարածաշրջանում անվտանգության ռիսկերի աճի պատճառով Մերձավոր Արևելքի երկրներ չվերթներրը չեղարկվել են։
Նա նշել է, որ Թուրքիան չեղարկել է բոլոր չվերթները դեպի Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան և Հորդանան մինչև մարտի 2-ը: Բացի այդ, չեղարկվել են նաև դեպի Կատար, Քուվեյթ, Օման, Բահրեյն և Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթները։
Նախարար Ուրալօղլուն նաև նշել է, որ ներկայումս «Turkish Airlines» և «Pegasus» ավիաընկերություններին պատկանող մեկական ինքնաթիռ գտնվում են Իրանում ու կախված այս հարձակման արդյունքից՝ աշխատանքներ են տարվում դրանք Թուրքիա վերադարձնելու ուղղությամբ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր