Խամենեիի մահը՝ ամերիկյան կողմի սխալ հաշվա՞րկ, թե՞ նոր քաոսի սկիզբ

Խամենեիի մահը՝ ամերիկյան կողմի սխալ հաշվա՞րկ, թե՞ նոր քաոսի սկիզբ

Mon, 02 Mar 2026 13:15:28 +0400


The New York Times պարբերականը գրել էր, որ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և բարձրաստիճան ռազմական այլ գործիչների սպանությունը պլանավորել ու իրականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունները։ Խամենեին ոչ միայն Իրանի հոգևոր առաջնորդն էր, ով թելադրում էր իսլամական հանրապետության արտաքին քաղաքական կուրսն ու դիրքորոշումը, այլ անձ էր, ով տարիների կուտակած փորձառություն և իմաստություն ուներ։

Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է վտանգավոր Խամենեի սպանությունը ու ինչ հնարավոր զարգացումների կարող է հանգեցնել։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը նպատակ դրե՞լ են Իրանը մասնատելու, թե՞ կառավարելի քաոս են ուզում ստեղծել մեր հարեւան երկրի ներսում: Ի վերջո, եթե նույնիսկ ԱՄՆ-ն չի պլանավորում Իրանի մասնատումը, այլ ցանկանում է միայն իր վերահսկողության տակ գտնվող իշխանություն ունենալ, ո՞րն է երաշխիքը, որ այդ հաշվարկները կարդարացնեն եւ ճշգրտությամբ իրականություն կդառնան, հաշվի առնելով ավելի վաղ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում տապալումները, երբ կայուն պետությունները դարձան անընդհատ կրկնվող հեղափոխությունների, ցնցումների, ներքին արյունահեղ պատերազմների ու ահաբեկչության թատերաբեմ:

Խամենեիի մահից հետո Իրանը որոշում կայացրեց հարձակվել արաբական երկրներում տեղակայված ամերիկյան բազաների վրա: Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ չնայած իր խիստ կեցվածքին, բայց միշտ բանակցությունների վրա շեշտը դնող Խամենեիին փոխարինելու են եկել շատ ավելի կոշտ գործողությունների պատրաստ ուժեր: Եվ ամենավտանգավորն այստեղ այն է, թե ուր են տանելու այդ ավելի կոշտ որոշումներն ու զարգացումները, հնարավո՞ր է արդյոք, որ այն բախումները, որոնք կարող էին ավելի շուտ ավարտվել, վերածվեն շատ ավելի երկար, քամող ու արյունալի տարածաշրջանային բախումների:

Իրանում իշխանության միասնականությունը դեռևս պահպանվում է, սակայն Իրանի հակառակորդ կողմը փորձելու է խաղարկել Իրանում ընդդիմությանը փողոց հանելու ու կառավարական օբյեկտներն ու շենքերը գրավելու պրոցես: Սակայն այստեղ խնդիր է առաջանում՝ արդյո՞ք Իրանում ընդդիմությունն այս պահին փաստացի Իրանի թշնամու կողմը կբռնի եւ թշնամու պիտակի տակ տեղավորվելուն պատրաստ է։ Սա է հիմնական հարցը: Անշուշտ դա անողներ կգտնվեն, բայց հարց է, թե որքան մասսայականություն դա կկրի:

Ի վերջո, առաջիկա օրերին հասկանալի կլինի, թե ուր կտանի այս հակամարտությունը, սակայն ինչպես բազմաթիվ փորձագետներ են ասում, Խամենեիի մահը կարող է շատ թանկ նստել ոչ միայն հարձակվող կողմի, այլև ամբողջ տարածաշրջանի՝ հատկապես մեզ համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զինվորի մահվան դեպքով կալանավորված կա

Զինվորի մահվան դեպքով կալանավորված կա Mon, 02 Mar 2026 14:58:16 +0400 Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի…

11 րոպե ago

Իլհամ Ալիեւ. «Թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում»

Իլհամ Ալիեւ. «Թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում» Mon, 02 Mar…

24 րոպե ago

Իրանը հարվածել է Նեթանյահուի գրասենյակին

Իրանը հարվածել է Նեթանյահուի գրասենյակին Mon, 02 Mar 2026 14:17:05 +0400 Իրանն այսօր առավոտյան հարվածներ…

52 րոպե ago

Նեթանյահուն է հրամաններ տալիս Թրամփին. Ջեֆրի Սաքս

Նեթանյահուն է հրամաններ տալիս Թրամփին. Ջեֆրի Սաքս Mon, 02 Mar 2026 14:15:42 +0400 Իրանի վրա…

54 րոպե ago

Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Mon, 02 Mar 2026 14:07:56 +0400 Հայաստանի…

1 ժամ ago

Կալաձեն չի կարողանում վերադառնալ Վրաստան

Կալաձեն չի կարողանում վերադառնալ Վրաստան Mon, 02 Mar 2026 14:00:28 +0400 Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը…

1 ժամ ago