Խորին ցավակցություն եմ հայտնում Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ

Խորին ցավակցություն եմ հայտնում Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ

Mon, 02 Mar 2026 13:53:42 +0400


ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ արդեն իսկ սկսված բանակցային գործընթացը և ոչ թե ռազմական ուժի կիրառումը, որին զոհ դարձան Իրանի ղեկավար կազմի տասնյակ ներկայացուցիչներ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հարձակման թիրախում հայտնված դպրոցի աշակերտներ։ Եվ մարդկային կորուստները դեռ շարունակվում են ու ոչ միայն Իրանում։

Հայաստանն ու Իրանն իրենց փոխհարաբերությունները կառուցել են՝ անցնելով հազարամյակների փորձությունների միջով և կերտելով ամուր բարեկամություն։ Իրանը շատ բան է տվել թե՛ տարածաշրջանին, թե՛ աշխարհին՝ որպես ամենահին մշակույթ ունեցող ազգերից մեկը։

Համոզված ենք, որ Իրանն այս փորձությունն էլ կհաղթահարի և դուրս կգա այս իրավճակից իր պետականությունն է՛լ ավելի ամրապնդած։

Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի։

Վազգեն Մանուկյան
02․03․2026թ․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար Mon, 02 Mar 2026 16:10:54 +0400 Ամիօ բանկը առաջարկում…

2 րոպե ago

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է Mon, 02 Mar 2026 15:55:01 +0400…

18 րոպե ago

Պետք է հստակ քայլեր ձեռնարկեն նման արտակարգ իրավիճակների համար

Պետք է հստակ քայլեր ձեռնարկեն նման արտակարգ իրավիճակների համար Mon, 02 Mar 2026 15:40:00 +0400…

33 րոպե ago

Իրանի դեսպանն ասուլիս է հրավիրել․ ինչի մասին է խոսելու

Իրանի դեսպանն ասուլիս է հրավիրել․ ինչի մասին է խոսելու Mon, 02 Mar 2026 15:23:33 +0400…

49 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Mon, 02 Mar 2026 15:16:35 +0400 Վարչապետ…

56 րոպե ago

#Ուղիղ․ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը

#Ուղիղ․ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը Mon, 02 Mar 2026 15:04:50 +0400 Latest news from…

1 ժամ ago