Նեթանյահուն է հրամաններ տալիս Թրամփին. Ջեֆրի Սաքս

Նեթանյահուն է հրամաններ տալիս Թրամփին. Ջեֆրի Սաքս

Mon, 02 Mar 2026 14:15:42 +0400


Իրանի վրա հարձակմամբ ԱՄՆ-ն փորձում է պահպանել իր համաշխարհային առաջնորդությունը, NDTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ և էկոնոմիստ Ջեֆրի Սաքսը:
«Սա ԱՄՆ-ի փորձն է՝ շարունակելու կամ պահպանելու իր համաշխարհային գերիշխանությունը։ Սա Մերձավոր Արևելքի վերահսկողության համար պատերազմ է, սա Մերձավոր Արևելքի նավթի վերահսկողության համար պատերազմ է։ Սա բոլորովին էլ այն չէ, ինչ Դոնալդ Թրամփն ասել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատճառների մասին՝ դա պարզապես կայսերական սուտ է։ Սա կայսերական պատերազմ է, սա շատ դաժան պատերազմ է, և, հավանաբար, Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, պետք է ասեմ։ Հուսով եմ՝ սա միջուկային պատերազմի մեկնարկ չէ, բայց կարծում եմ՝ սա համաշխարհային պատերազմ է, սա համաշխարհային գերիշխանության համար պատերազմ է»,-ասաց Սաքսը:

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը վստահ է, որ այս պատերազմը վնասելու է Հնդկաստանին և բնականաբար Չինաստանին: «Ասիան այս պատերազմում ամենաշատ կորցնողն է, պարտվողն է և սա ամբողջությամբ հանցավոր գործողություն է»,-հավելեց Սաքսը:

Ինչ վերաբերվում է Իսրայելի ու ԱՄՆ-ի հայտարարությանը, թե իրենց նպատակը Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն է, ապա այդ հայտարարությունն առնվազն անհասկանալի է, որովհետև Իրանը բանակցությունների մեջ էր ԱՄՆ-ի հետ, և հենց Թրամփն էր, որ խախտեց համաձայնությունը ու ստեղծեց այս իրավիճակը, կարծում է Սաքսը:

«ԱՄՆ-ն աշխարհի ամենաբռնի երկիրն է աշխարհում, և սրա հետևում ոչ միայն Թրամփն է, սա ԿՀՎ-ի երկարաժամկետ ծրագիրն է, որը շատ վտանգավոր է , և սա ԱՄՆ-ի Մերձավոր ԱՐևելքի վերահսկողության, ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության մասին է»,- շեշտում է պրոֆեսրոը:
Ինչ վերաբերում է Նեթանյահուի և Թրամփի միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցին, թե ինչ կարող էին նրանք քննարկել, Սաքսն ասել է․«Թրամփը լսել է Նեթանյահուի հրամանները՝ ամեն ինչ շատ պարզ է և Նեթանյահուն եկավ անցած շաբաթ ու հրահանգեց պատերազմ սկսել, ու պատերազմը սկսվեց: Միացյալ Նահանգներն այս պատերազմում առաջնորդող ուժը չէ… Միացյալ Նահանգների հասարակությունը կտրուկ դեմ է այս պատերազմին, բայց ամերիկյան հասարակությունը հնարավորություն չունի ազդել այս գործընթացների վրա: Մենք սահմանադրական պետություն չենք, մենք ռազմական պետություն ենք, որտեղ Թրամփն ունի իշխանություն»,-հայտարարել է Սաքսը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բանակն առանց գնդերեցի, զինվորն առանց հոգևոր պաշտպանության՝ արդեն մեկ ամիս․ ԲԼՈԳ

Բանակն առանց գնդերեցի, զինվորն առանց հոգևոր պաշտպանության՝ արդեն մեկ ամիս․ ԲԼՈԳ Mon, 02 Mar 2026…

11 րոպե ago

Ամոթալի վիճակ է, իրանցիները իրենց վերաբերմունքը կփոխեն Հայաստանի նկատմամբ

Ամոթալի վիճակ է, իրանցիները իրենց վերաբերմունքը կփոխեն Հայաստանի նկատմամբ Mon, 02 Mar 2026 20:45:00 +0400…

26 րոպե ago

Պենտագոնում իրարանցում է սկսվել Իրանի հակահարվածից հետո․ Washington Post

Պենտագոնում իրարանցում է սկսվել Իրանի հակահարվածից հետո․ Washington Post Mon, 02 Mar 2026 20:30:55 +0400…

40 րոպե ago

Որոշում է կայացվել կազմակերպել վերադարձը նախատեսվածից շուտ․ Ավինյանը՝ Բեյրութում գտնվող երիտասարդական նվագախմբի մասին

Որոշում է կայացվել կազմակերպել վերադարձը նախատեսվածից շուտ․ Ավինյանը՝ Բեյրութում գտնվող երիտասարդական նվագախմբի մասին Mon, 02 Mar…

48 րոպե ago

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել Mon, 02 Mar 2026 20:15:00 +0400 Նոյեմբերյան համայնքի…

56 րոպե ago

Ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքը նկարահանած ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել

Ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքը նկարահանած ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել Mon, 02 Mar…

1 ժամ ago