Ամոթալի վիճակ է, իրանցիները իրենց վերաբերմունքը կփոխեն Հայաստանի նկատմամբ

Ամոթալի վիճակ է, իրանցիները իրենց վերաբերմունքը կփոխեն Հայաստանի նկատմամբ

Mon, 02 Mar 2026 20:45:00 +0400


Իրանի հոգևոր և գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահվան առթիվ իր ցավակցություններն է հայտնել նույնիսկ Ալիևը, ով կասկածվում է Իրանի դեմ գործողություններում կենտրոնական դեր ունենալու մեջ: Այնինչ, պեռաշկի և «կուկուռուզ» ուտելով ու նարդի խաղալով զբաղված Հայաստանի ներկայիս իշխանությունները լռում են: Լռում են այն դեպքում, երբ Իրանը Հայաստանի բնական դաշնակից ու բարեկամ պետությունն է ու Հայաստանի՝ աշխարհի հետ կապող երկու ճանապարհներից մեկը:

Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ շատ ամոթալի վիճակում ենք հայտնվել: «Ոչ մի ցավակցություն, ոչ մի հումանիտար օգնության առաջարկ ու կոչ չի եղել: Անգամ բարձրաստիճան ղեկավարության կողմից առ այսօր չի հնչել գեթ մեկ հայտարարություն, գոնե ցավակցական բովանդակությամբ: Սա, իհարկե, ամոթ է, առավել ևս երբ խոսքը գնում է մեր հարևան, դաշնակից և բարեկամ ժողովրդի մասին, հետևաբար սա այն դեպքն է, երբ որ իրանական կողմը իր մտահոգությունը, կարծում եմ, մի փոքր անց կարտահայտի: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակում գեթ մեկ հայտարարություն չանել, սահմանափակվել ընդամենը ձևական անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով, որը ֆիկտիվ բնույթ կրող, գործնականում ոչինչ իր մեջ չպարունակող գործառույթ է եղել, որովհետև նրանք զբաղված են կուսակցական քարոզչությամբ: Մեծ հաշվով, թքած ունեն, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ»,-ասաց Կարապետյանը:

Արդյո՞ք իրանցիները սա կընկալեն որպես թշնամական վերաբերմունք, հարցին մեկնաբանը պատասխանեց, որ թշնամական վերաբերմունք չէ, սակայն իրանցիներն այս մասով հետևողություն կանեն: «Հայաստանի մասով կունենան իրենց դիրքորոշումը հետայսու և վարքագիծը կարող է փոխվել Հայաստանի հետ հարաբերություններում, որն արդեն ընկալելի կլինի: Եթե էմոցիաներից անդին սթափ վերլուծում ենք, հետագայում նրանք ունեն բոլոր պատճառները, չասեմ նեղացկոտության, որովհետև դա քաղաքական կատեգորիա չի, բայց իրենց հետևությունները հայ-իրանական հարաբերությունների համատեքստում անելու»,- նկատում է Կարապետյանը: ՀՀ իշխանությունների լռությունը չի բացառվում, որ կախված է նաև Թրամփին չնեղացնելու կամ չբարկացնելու վախի հետ, նկատում է միջազգայնագետը:

«Չի բացառվում, որ վախեցած են և մտահոգված, որ հանկարծ ինչ-որ բան սխալ դուրս չգա: Ուրիշ բան է, երբ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգից և Թրամփի, որպես խաղաղության երաշխավորի կնքահոր կարգավիճակից, պահպանի մաքսիմալ չեզոքություն, բայց ուրիշ բան է, երբ որ անվերապահորեն ոչ մի, անգամ` մեկ, ցավակցական խոսք չուղղի Իրանի ժողովրդին, խնդիրն այստեղ է: Տարանջատել է պետք մաքսիմալ չեզոքություն պահպանելն ու որևիցե հումանիստական, որևիցե բարիդրացիությանը, գոնե խաղաղությանն ուղղված կոչ, պատերազմի դադարի և համբերության կոչեր, գոնե ձևական դիվանագիտական կողմը պիտի ապահովվի, ինչը չի արվում»,- շեշտում է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց աղետի գոտի` հատուկ այդ նպատակով բացելով 30 տարի փակ սահմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ամենափնթի ադրբեջանական զինվորը 3-4 օր գերազանցել է ՀՀ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը

«Հրապարակ»․ Ամենափնթի ադրբեջանական զինվորը 3-4 օր գերազանցել է ՀՀ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը Sat, 03 Oct…

10 րոպե ago

«Հրապարակ». Ասելու են` ոչ մի արտառոց բան չի եղել և անցնելու են առաջ

«Հրապարակ». Ասելու են` ոչ մի արտառոց բան չի եղել և անցնելու են առաջ Sat, 03…

40 րոպե ago

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը Sat, 03 Oct 2026 09:00:46 +0400 Երբ պետական կառույցները, իշխանությունը դադարում…

55 րոպե ago

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ». Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին Sat, 03 Oct 2026 08:45:00…

1 ժամ ago

«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն

«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն Sat, 03 Oct 2026 08:35:28 +0400 Տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցիչների…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո

«Հրապարակ»․ Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո Sat, 03 Oct 2026…

1 ժամ ago