Իրանի կողմից առաջինը հարվածելու ապացույցներ չկան
Mon, 02 Mar 2026 17:30:18 +0400
Պենտագոնի ներկայացուցիչները Կոնգրեսի ներկայացուցիչների առաջ տված բրիֆինգում խոստովանել են, որ Վաշինգտոնը չի ունեցել ապացույցներ այն մասին, որ Իրանն առաջինն է ցանկացել հարվածել Մերձավոր Արեւելքում եղած ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները, սակայն շեշտել են, որ Միացյալ Նահանգների համար սպառնալիք են հանդիսանում իրանական բալիստիկ հրթիռները, եւ ռեգիոնում գործող իրանամետ պրոքսի-խմբավորումները։ Այս հայտարարությամբ՝ հերքվում է նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները հարվածել է, որպեսզի կանխի իրանական կողմի կողմից առաջինը հարվածելը։