Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին

Sun, 16 Aug 2026 23:15:22 +0400


Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:

«Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։

Միաժամանակ ևս մեկ անգամ ավելորդ չենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։

Բնությունը բոլորիս ընդհանուր հարստությունն է, իսկ այն մաքուր և անաղարտ պահելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այցելության վայրում թողած յուրաքանչյուր թափոն ոչ միայն աղտոտում է տարածքը, այլև կարող է վնաս հասցնել բնական էկոհամակարգերին։ Հորդորում ենք բնության գրկում հանգիստը կազմակերպելիս պահպանել մաքրությունը, հավաքել առաջացած թափոնները և դրանք տեղափոխել միայն դրա համար նախատեսված վայրեր։

Հատկապես բարձրալեռնային և խոցելի էկոհամակարգերում մեր յուրաքանչյուր գործողություն կարող է երկարատև հետևանք ունենալ։

Մաքուր շրջակա միջավայր պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասած է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միավորել է նկարչությունն ու ձեռագործը

Միավորել է նկարչությունն ու ձեռագործը Sat, 03 Oct 2026 21:00:01 +0400 Էոզեն Հակոբյանը ծնվել է…

2 րոպե ago

Շաքի գյուղում տեղի ունեցածի իրական վտանգները

Շաքի գյուղում տեղի ունեցածի իրական վտանգները Sat, 03 Oct 2026 20:45:29 +0400 Շաքի գյուղում օրերս…

17 րոպե ago

Մարդու օրգանիզմի հյուսվածքները փոխպատվաստել են կապիկին

Մարդու օրգանիզմի հյուսվածքները փոխպատվաստել են կապիկին Sat, 03 Oct 2026 20:30:10 +0400 Ճապոնացի գիտնականները մարդկային…

32 րոպե ago

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել Sat, 03 Oct 2026…

47 րոպե ago

«Աղոթքի նախաճաշ», թե՞ Հայաստանի հոգեւոր անվտանգության ոչնչացման խրախճանք

«Աղոթքի նախաճաշ», թե՞ Հայաստանի հոգեւոր անվտանգության ոչնչացման խրախճանք Sat, 03 Oct 2026 19:56:00 +0400 «ԱՂՈԹՔԻ…

1 ժամ ago

Չկրկնենք նույն սխալը

Չկրկնենք նույն սխալը Sat, 03 Oct 2026 19:45:45 +0400 Նիկոլենք որոշել են ԱԺ քննիչ հանձնաժողով…

1 ժամ ago